News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների նախաձեռնած  «Հաղթանակ»  շարժման ներկայացուցիչներն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ստորագրահավաք են անցկացնում Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում՝ ի աջակցություն ՀՀ երկրորդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանի։

Նախքան ստորագրահավաքը սկսելը հավաքվածները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների հուշարձանին:

«1.5 տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունը չբերեց իր բարիքները եւ գնալով կյանքն ավելի վատացավ: Դրա հետեւանքով այսօր արմավիրցին կրկին բռնել է արտագաղթի ուղին: Այս հեղափոխությունը մեզ բացարձակապես ոչինչ չտվեց, գնալով ավելի խորացան խնդիրները, գնալով ավելի վատացավ իրավիճակը: Այսօր բանը հասել է նրան, որ արդեն վտանգվել է մեր ընտանիքը, խարխլվում է մեր ընտանիքի հիմքերը, մեր ազգային արժեքները, վտանգված է մեր ազգային անվտանգությունը: Այսօր մենք մեր դաշնակիցների հետ օր-օրի վատացնում ենք մեր հարաբերությունները: Մենք այս Հայաստանը չէինք ուզում, մենք չենք ուզում ապրել մի երկրում, որտեղ Արցախի ազատամարտում հերոսացած տղաներին, գեներալներին,Արցախի հերոս նախագահին    կարող են կալանավորել»,- ասաց երկրորդ նախագահի աջակիցներից մեկը:

Նրա խոսքով` այսօր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրավական «բեսպրեդել» է իրականացվում. «Այսօր դա միայն Ռոբերտ Քոչարյանի խնդիրը չէ: Այն դատական համակարգը, որ տիրում է մեր երկրում, վաղն այսպես շարունակվելու դեպքում խնդիրներ է առաջացնելու մեր, ձեր, բոլորի համար դարձել է զանգովի, պարտադրովի, շրջափակովի եւ այլ ածանցյալներով: Սիրելի հայրենակիցներ, ուրեմն միացեք մեզ, որ ունենանք այն Հայաստանը, որը երազել են այս տղաները»:

Հիշեցնենք, որ «Հաղթանակ»  շարժումը ստորագրահավաքի գործընթացը սկսել է հոկտեմբերի 26-ին՝ Հաղթանակի զբոսայգուց։ «Հաղթանակ» շարժումն այցելում է մարզեր՝ քաղաքացիներին իրազեկելու այն պրոցեսների մասին, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանում: Նախաձեռնության անդամներն արդեն եղել են Չարենցավան, Աբովյան, Գավառ, Սևան, Գորիս, Վանաձոր քաղաքներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ