News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գեներալների բիզնես շահերը խոչընդոտում են Բանակում ինովացիաների առաջխաղացմանը, իսկ այդ հակազդման արդյունքը հարյուրավոր հայ զինվորների կյանքերն են: Այդ մասին «Արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղի» 7-րդ բիզնես-ինովացիոն ֆորումի (BIF-2019) ժամանակ հայտարարել է «e-Hayq»  ընկերության ղեկավար Վահագն Պողոսյանը:

«Մենք չենք ասում, որ այս կամ այն սպառազինությունը պետք չէ, մենք ասում ենք, որ անհրաժեշտ են նոր սպառազինություններ»,-նշել է նա: Պողոսյանն ընդգծել է, որ ինովացիաների համալիր կիրառումը կարող է հանգեցնել երկընտրանքի՝ ինչ անել արդեն առկա ինովացիաների հետ: Սակայն կան ինովացիաներ, որոնք ենթադրում են նոր ստորաբաժանումների ստեղծում, եւ այդ ժամանակ նմանօրինակ երկընտրանք չի լինի: Մյուս կողմից, նշել է Պողոսյանը, կան որոշակի նորարարություններ, որոնք պետք է կիրառվեն պարտադիր կարգով, կան ոլորտներ, որտեղ անհրաժեշտ է հրաժարվել հին մեթոդներից: «Ո՞վ է ասել, որ մեր զինվորն առնետի նման պետք է նստի խրամատներում եւ սպասի, որ թուրքը պետք է ակտիվություն ցուցաբերի: Դրա համար կա համապատասխան տեխնիկա»,-հայտարարել է նա՝ մանտանշելով սենսորային սարքավորումներն ու անօդաչու թռչող սարքերը: Պողոսյանը ցավով նշել է, որ այդ խնդրի լուծման մեջ առաջընթաց չկա, քանի որ «գտնվում է բիզնես շահերի տարածքում ամբողջը՝ վառելիքից սկսած, այդ երեխաների համար նախաճաշով վերջացրած, առնչվում է ինչ-որ մեկի շահերին, ուր էլ գնաս, կբախվես ինչ-որ մեկի շահերին եւ կառաջանա անհամաձայնություն»: Պողոսյանը հավելել է, որ ինովատորները բնականաբար կարող են պայքարել շփման գծից 20 կմ հեռավորության վրա վերահսկողության եւ պաշտպանության խնդիրը լուծելու համար, սակայն նա համոզված է, որ դա անիմաստ է, քանի որ նախաձեռնությունները պարտադիր կերպով կբախվեն «իրենց բիզնես շահերն ունեցող գեներալների» կողմից հակազդմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ամենաշատ