News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները չպետք է պարտադրեն ՆԱՏՕ-ի իրենց դաշնակիցներին ամերիկյան արտադրության զինամթերք ատլանտյան համերաշխության պատրվակով: Դեկտեմբերի 3-4-ին Լոնդոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին այդ կարծիքն է հայտնել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Պարլին Le Journal du Dimanche թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել էր կիրակի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Չի կարելի թույլ տալ, որ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը (կոլեկտիվ պաշտպանության մասին) Վաշինգտոնի ճնշման ներքո վերածվի «F-35 հոդվածի», որը կպարտադրեր ՆԱՏՕ-ի երկրներին ձեռք բերել ամերիկյան զինամթերք»,-ընդգծել է նախարարը:

Ընդ որում՝ նա նշել է, որ Եվրոպան պետք է ստեղծի ռազմական գործիքներ, որոնք կհամապատասխանեն դրա տնտեսական եւ քաղաքական հզորությանը: «ՆԱՏՕ-ն երբեք չի դառնա մեր ինքնիշխանության գործիքը, այն պետք է կառուցեն հենց եվրոպացիները,-պարզաբանել է Պարլին:-Ինքնիշխան Եվրոպան եւ ՆԱՏՕ-ն պետք է փոխադարձաբար ամրապնդեն միմյանց»:

Հիշեցնելով «ՆԱՏՕ-ի ուղեղի վախճանի» մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը՝ նա նշել է, որ Ֆրանսիայի առաջնորդը ձգտում է դրդել Հյուսիսատլանտյան միության անդամներին դեպի անհրաժեշտ քննարկումը: «Հանրապետության նախագահը մատնանշել է հարցերը, որոնք վաղուց ծագել են կազմակերպությունում,-նշել է նախարարը:-Այդ խոսքերը թելադրված են անհրաժեշտ քննարկումը նախաձեռնելու կամքով, որպեսզի նոր դինամիկա հաղորդվի միության հիմքերին: Դա պետք է լինի Լոնդոնում չորեքշաբթի մեր դեբատների առանցքային կետը»,-ընդգծել է նա:

Միեւնույն ժամանակ Պարլին նշել է, որ չի կարելի ապահովել Եվրոպայի անվտանգությունն առանց Ռուսաստանի հետ երկխոսության: «Առանց երկխոսության անվտանգություն չի լինի»,-ամփոփել է նա:

2017 թվականի սեպտեմբերին Ռուսաստանը հայտնել էր Թուրքիային 2.5 մլրդ դոլար արժողությամբ Ս-400 մատակարարելու պայմանագրի մասին: Առաջին մատակարարումը եղել է հուլիսի 12-ին: Թուրքիայի կողմից Ս-400-ը ձեռքբերելու դեմ են ներկայանում ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն: Հուլիսի 17-ին Սպիտակ տան մամուլի քարտուղարը  գրավոր կերպով հայտարարել էր, որ հանրապետության որոշումը ռուսական ԶՀՀ ձեռքբերելու վերաբերյալ անհնար է դարձնում դրա հետագա մասնակցությունը հինգերորդ սերնդի F-35 ամերիկյան ռմբակոծիչներ ստեղծելու ծրագրում Թուրքիայի հետագա մասնակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ