News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 18
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ավտոմեքենան, որի ուղղությամբ կատարված հրաձգության հետեւանքով երեխա է զոհվել, պատկանում է Կիեւի շրջանային խորհրդի պատգամավոր Վյաչեսլավ Սոբոլեւին, հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինա-ն:

Սոբոլեւը տնտեսագետ է, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, գործարար, «Ուկրաինայի նաֆթոգազ»-ի «Նավթոգազմերեժի» դուստր ընկերության տնօրեն, ընկերության կառավարման խորհրդի փոխնախագահ: 2015 թվականին դարձել է Կիեւի շրջանային խորհրդի պատգամավոր՝ ներկայացնելով «Պյոտր Պորոշենկոյի դաշինքը»:

Ավելի վաղ կիրակի՝ դեկտեմբերի 1-ին, Կիեւի կենտրոնում՝ Լեւ Տոլստոյի եւ Տարասովկի փողոցների խաչմերուկում, անհայտ անձինք կրակ են բացել Range Rover ավտոմեքենայի ուղղությամբ:

17:15-ից Կիեւում անցկացվում է հատուկ ոստիկանական գործողություն հանցագործի հետախուզության նպատակով: Այսպես, հանցագործը, անհայտ զենքից կրակ արձակելով, վիրավորել էր տղային, որը գտնվում էր մեքենայի սրահում: Ստացված հրազենային վնասվածքից երեխան զոհվել է շտապ օգնության մեքենայում հիվանդանոցի ճանապարհին:

սԴեպքի վայրում աշխատում են ոստիկանության Գլխավոր եւ Շեւչենկովսկի վարչության օպերատիվ քննչական խմբերը, քրեական լաբորատորիան եւ կինոլոգները, որոնք հարցաքննում են ականատեսներին եւ ուսումնասիրում դեպքի վայրի հարակից տեղանքը, մասնավորապես, պարզում տեսախցիկների առկայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանները գողությունից շաբաթներ անց հայտնաբերեցին գրպանահատին
Գողությունը կատարած անձին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ բաժնի ծառայողները...
Ջորջիայում մահապատժի կենթարկեն տղամարդուն, որը 30 տարի առաջ սպանել է խանութի աշխատակցին
58-ամյա Ջիմի Ֆլեթչեր Մեդերսին 1987թ․ Դոն Անդերսոնին սպանելու համար Ջեքսոնի բանտում մահապատժի կենթարկեն մահացու ներարկման միջոցով․․․
Իսպանիայում կայացրել են վրացական մաֆիայի անդամների դեմ դատավճիռը
Իսպանիայի ազգային դատական պալատը կայացրել է 2012-2015 թվականներին Մադրիդում եւ Գվադալահարում բնակարանային գողություններով զբաղվող խմբավորման 27 անդամների դեմ դատավճիռը...
Ոստիկանությունը որոնում է տերմինալից 778 հազ․ դրամ հափշտակելու մեջ կասկածվող անձանց
Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է․․․
Ամերիկուհին ամուսնուն սպանել է եղունգների կծաքցանով
Տղամարդը հեռացել է տնից, սակայն կինը հետեւել է նրան եւ հարվածներ հասցրել...
Սիցիլական մաֆիան ԵՄ-ին խաբել է ավելի քան 10 մլն եվրո. լրատվամիջոցներ
Ավազակների հետ միասին ձերբակալվել են նաեւ պաշտոնյաներ...
Ամենաշատ