News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ասել է, որ ափսոսում է հայրենիքը 2013-ին լքելու որոշման համար եւ դա սխալ է համարում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր ես ամենից շատ ափսոսում եմ, որ 2013-ին հեռացա Վրաստանից։ Ես պարզապես ամեն ինչ թողեցի եւ հեռացա։ Ես հեռացա ոչ թե բանտ նստելու վախից։ Ձեզ հայտնի է, որ Ուկրաինայում էլ էին ինձ դրանով սպառնում։ Պարզապես ես հեռացա, որովհետեւ հոգնել էի, եւ մարդիկ հոգնել էին ինձանից։ Ես պարզապես բոլորին թողեցի հանգստանան։ Բայց այսօր կարծում եմ, որ սխալ եմ թույլ տվել»,- ասել է Սաակաշվիլին կիրակի վրացական «Մթավարի արխի» հեռուստաալիքի հարցազրույցում։

Հաղորդավարի ակնարկին, թե Վրաստանում նա կհայտնվեր ճաղերի հետեւում, քանի որ նրա դեմ քրեական գործեր էին հարուցվել, Սաակաշվիլին պատասխանել է. «Սեփական երկիրը թողնելը ամենավատն ելքն է»։

Սաակաշվիլին Վրաստանի նախագահն էր 2004 թվականի հունվարից մինչեւ 2013 թվականի նոյեմբերը։ 2013-ին նա հեռացավ երկրից, նախագահական լիազորությունների ավարտից մի քանի օր առաջ։ Դրանից անմիջապես հետո նրա դեմ չորս քրեական գործ հարուցվեց, որոնցից երկուսով արդեն դատավճիռներ կայացվել են։ 2018 թվականի հունվարին Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռակա Սաակաշվիլուն դատապարտեց երեք տարվա ազատազրկման 2006 թվականին Վրաստանի Միավորված բանկի աշխատակից Սանդրո Գիրգվլիանու սպանության գործով։ 2018 թվականի հունիսի 28-ին Թբիլիսիի դատարանը հեռակա Սաակաշվիլուն դատապարտեց վեց տարվա ազատազրկման 2005-ին պատգամավոր Վալերի Գելաշվիլու ծեծի գործով։

2015-ին  Սաակաշվիլուն աշխատանքի հրավիրեց Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն որպես Օդեսայի նահանգապետ։ Բայց երկու տարի անց նրան զրկեցին ուկրաինական քաղաքացիությունից երկրի իշխանությունների հետ կոնֆլիկտի պատճառով։ Սաակաշվիլին Ուկրաինա կարողացավ վերադառնալ միայն նախագահական ընտրություններում Վլադիմիր Զելենսկու հաղթանակից հետո։ Ակնկալվում էր, որ Վրաստանի նախկին նախագահի ղեկավարած «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը կմասնակցի Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններին այս տարվա ամռանը։ Բայց վերջին պահին նա հայտարարեց, որ հանում է թեկնածությունը ընտրարշավից, որպեսզի աջակցի Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ
Ցուցարարների ձեռքում Վրաստանի և ԵՄ դրոշներն են և պաստառներ՝ «Ո՛չ ռուսաստանյան օրենքին», «Այո՛ Եվրոպային», «Մենք ընտրում ենք Եվրոպան, ոչ թե Ռուսաստանը», «Ո՛չ գրաքննությանը» և այլ պաստառներ
Վրաստանի խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը քննարկելիս լուրջ ծեծկռտուք է սկսվել
Այն պահին, երբ այս հարցով ելույթ ունեցող Մամուկա Մդինարաձեն կանգնած էր ամբիոնում, պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին վազեց նրա մոտ և հարվածեց
Վրաստանի կառավարության վարչակազմ են ժամանել ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանները
Կոբախիձեն պնդում է, որ վերջին օրերին օտարերկրյա դիվանագետների քննադատական ​​հայտարարությունները «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ զուրկ են որևէ փաստարկից և հիմնավորումից
Զուրաբիշվիլին «Օտարերկրյա գործակալների օրենքի» մասին. սա եվրոպական օրենք չէ
Պետության ղեկավարն ընդգծել է, որ այն, ինչ բոլորն արդեն գիտեին, կրկին ասվել է Վրաստանի վարչապետին
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ
Հանրահավաքի մասնակիցները բողոքում են «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ
Վրաստանի վարչապետը նախագահին թույլ չի տվել այցելել Լիտվա
Որոշումը ստորագրել է վարչապետը․․․
Ամենաշատ