News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ զայրացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բառերից ՆԱՏՕ «ուղեղի մահվան» մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ https://tass.ru/ հղում կատարելով Axios-ին։

«Նա (Թրամփը) զայրացած է Մակրոնի վրա արդեն երկար ժամանակ»,- պորտալը մեջբերում է Վաշինգտոնի վարչակազմում ունեցած աղբյուրին։ Axios-ի մեկ այլ աղբյուր կարծում է, որ Ֆրանսիայի նախագահի ասածները կարող են պարադոքսալ էֆեկտ ունենալ եւ հանգեցնել այն բանին, որ Թրամփը ավելի դրական սկսի խոսել ՆԱՏՕ-ի մասին նրա գագաթաժողովում, որը տեղի կունենա Լոնդոնում դեկտեմբերի 3-4-ին։

ՆԱՏՕ-ում պորտալի աղբյուրների տվյալներով՝ դաշինքի անդամները «համառորեն աշխատել են դրական օրակարգի ստեղծման վրա»։ Դրանում տեղ են գտել «եվրոպական դաշնակիցների պաշտպանական ծախսերի ավելացումը 130 մլրդ դոլարով՝ 2016-ից ի վեր, ԱՄՆ բաժնի նվազեցումը ՆԱՏՕ բյուջեում»։ Axios-ի աղբյուրները կարծում են, որ հաջորդ տարի ընտրությունների հետ կապված՝ Թրամփը «կցանկանա այս ամենն իբրեւ իր վաստակ ներկայացնել»։ Միեւնույն ժամանակ, «դաշնակիցները նախկինի պես մտահոգ են ԱՄՆ նախագահի անկանխատեսելիության առիթով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Ամենաշատ