News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները ավարտել է Հյուսիսատլանտյան պայմանագրի արձանագրության վավերացման ընթացակարգը ՆԱՏՕ-ին Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության վերաբերյալ։ Այս մասին կիրակի գրել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Թվիթերի իր էջում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ուրախ եմ հայտարարել, որ Միացյալ Նահանգները վավերացրել է ՆԱՏՕ-ին Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության արձանագրությունը»,- գրել է նա։ «Մեկ քայլ ավելի մոտ նրան, որպեսզի ողջունենք Հյուսիսային Մակեդոնիային որպես ՆԱՏՕ 30-րդ անդամի»,- ավելացրել է Պոմպեոն։

2018 թվականի հունիսին Մակեդոնիայի եւ Հունաստանի ղեկավարները Պրեսպա լճի ափին, որով անցնում է երկու երկրների միջեւ սահմանը, ստորագրեցին համաձայնագիր նախկին հարավսլավական հանրապետության նոր պաշտոնական անվան մասին։ Պրեսպայի համաձայնագիրը նախատեսում է «Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն»  անվանման կիրառում։ Այդ պայմանագիրը պետք է լուծի ոչ միայն Աթենքի հետ բազմամյա վեճը բալկանյան հանրապետության անվան շուրջ, որը համընկնում է հյուսիսային հունական մարզի անվան հետ, այլեւ Սկոպիեի համար ճանապարհ բացի դեպի ՆԱՏՕ եւ Եվրամիություն։ Այս տարվա փետրվարի կեսին Պրեսպայի համաձայնագիրը մտավ ուժի մեջ։

Երկրների մեծ մասն արդեն վավերացրել է Հյուսիսային Մակեդոնիայի ՆԱՏՕ մտնելու արձանագրությունը։ Լոնդոնում դեկտեմբերի 3-4-ին տեղի կունենա դաշինքի անդամ պետությունների գագաթաժողովը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ամենաշատ