News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չինաստանն ի պատասխան Միացյալ Նահանգներում Հոնկոնգի վերաբերյալ օրենքի ընդունման՝ դադարեցնում է Հոնկոնգ ամերիկյան զինվորական նավերի եւ ինքնաթիռների այցելության ԱՄՆ հայտերի դիտարկումները, երկուշաբթի ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյին, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Չինաստանի կառավարությունը որոշում է ընդունել դադարեցնել Հոնկոնգ ամերիկյան զինվորական նավերի եւ ինքնաթիռների այցելության ԱՄՆ հայտերի դիտարկումը»,- ասել է դիվանագետը։

 Պատասխանելով ճշգրտող հարցին, թե երբ է Պեկինը մտադիր վերսկսել համապատասխան հայտերի դիտարկումը, Հուա Չունյին տեղեկացրել է. «թե երբ դա կավարտվի՝ կախված է ԱՄՆ հետագա քայլերից»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր երկու օրենք, որոնք վերաբերում են Հոնկոնգին՝ «Հոնկոնգում մարդու իրավունքների եւ դեմոկրատիայի պաշտպանության մասին», ինչպես նաեւ հատուկ վարչական շրջան որոշակի ոստիկանական հանդերձավորման մատակարարումների արգելքի մասին։ Փաստաթղթերը փոփոխություններ են մտցնում Հոնկոնգի վերաբերյալ 1992-ից վարվող ԱՄՆ քաղաքականության մեջ եւ նախատեսում են Հոնկոնգի հետ ամենամյա առեւտրային հարաբերությունների վերանայում՝ կախված դրա ինքնավարության աստիճանից, ինչպես նաեւ պաժամիջոցներ այն անձանց դեմ, որոնց Վաշինգտոնը վարչական շրջանում պատասխանատու կհամարի մարդու իրավունքների խախտման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ