News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Իշխանություններն առաջարկել են, որ այդ օրինագծով ոստիկանության պետի եւ ԱԱԾ տնօրենի տեղակալների պաշտոնները եւս ազատականացվեն եւ հնարավոր լինի համակարգից դուրս նշանակում անել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով իրենց ներկայացրած հայտնի օրինագծին, որն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է:

«Մենք առաջարկել ենք, որ այդ պայմանն ընդունելի կլինի, եթե նաեւ ԱԺ կանոնակարգ օրենքում կետ ավելացվի, որով ԱԺ խմբակցության գրության հիման վրա կառավարության ենթակա եւ վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները գան խմբակցություններ եւ պատասխանեն խմբակցության անդամների հարցերին:

Այս հարցում դեռ կոնսենսուս չկա, բանակցությունները շարունակվում են: Ժամը 13-ին նիստ է գումարվելու, որի ժամանակ կերեւա»,-ասաց Մարուքյանը՝ հավելելով. «Եթե մենք չհամաձայնենք, ապա իրենք ամբողջությամբ փաթեթը կմերժեն»:

Հիմա, ըստ նրա երկու տարբերակ կա՝ կամ հետաձգել, կամ մերժել. Քանի որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունված է, այն պարտադիր քննարկման ենթակա հարց է: Մենք հիմա բանակցում ենք, որ նախագիծն ընդունվի ամբողջությամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ