News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Սահմանադրական դատարանի դատավորներին ժամկետից շուտ թոշակի ուղարկելուն ուղղված նախնական ոչ մի համաձայնություն եւ պայմանավորվածություն չի եղել եւ լինել չի կարող։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 2-ին ասաց Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նրա խոսքով՝ կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը թույլ կտա դատավորներին «արժանապատվորեն անցնել կենսաթոշակի», եւ այն ոչ մի կերպ չի կարող դիտարկվել որպես դատավորների արժանապատվությունը նսեմացնող, քանի որ նման կանոնակարգ գործող օրենսդրությունում արդեն նախատեսված է, եւ ՍԴ դատավորները կարող են դիմել ժամանակից շուտ թոշակի անցնելու խնդրանքով։

Հարցին, թե ինչ կլինի, եթե նրանք որոշեն կամովին հրաժարական չտալ, Բադասյանն ասաց. «Դե ուրեմն, չեն որոշել»։

Նա միեւնույն ժամանակ նշեց, որ Կոռուպցիայի դեմ հանձնաժողովը կարող է օգտվել իր ունեցած մեխանիզմներից եւ կազմակերպել, մասնավորապես, ստուգումներ։ Օրինակ, այդ հանձնաժողովը կարող է ՍԴ դատավորների ունեցած գույքի ստուգումներ կազմակերպել։

«Դրանք կվերաբերեն ոչ միայն Սահմանադրական դատարանի դատավորներին, այլեւ ողջ դատական համակարգին, որոշակի չափով՝ նաեւ իրավապահ մարմիններին»,- պարզաբանել է արդարադատության նախարարը։

Հարցին, թե արդյոք դա կգնահատվի որպես ճնշում ՍԴ դատավորների վրա, Բադասյանը ներողություն է խնդրել, որ իր խոսքերը գնահատվել են հենց այդկերպ՝ պարզաբանելով, որ նրանք բոլորովին մտադիր չեն այդ ձեւով ազատվել ինչ-որ մեկից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ