News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության պետերի պաշտոնների քաղաքականացման մասին օրինագիծն այսօր բացասական եզրակացության ստացավ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի կողմից, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Նիստին մասնակցող բոլոր պատգամավորները, բացառությամբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, այդ օրինագծին դեմ քվեարկեցին:

Հիշեցնենք, որ տվյալ օրինագիծն ավելի վաղ ներկայացրել էր հենց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Օրինագծի համաձայն՝ վերոնշյալ պաշտոններին կարող էին նշանակվել 25-ից եւ բարձր տարիքի անձինք, որոնք ավելի վաղ չեն աշխատել ուժային կառույցներում:

Տվյալ օրինագիծը ոչ միանշանակ արձագանք է ստացել ինչպես «Բարգավաճ Հայաստանի», այնպես էլ «Իմ քայլի» կողմից: Բացի այդ, այն ոչ միանշանակ արձագանք է ստացել հասարակության եւ փորձագետների կողմից:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ