News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ես կարծելու իրավունք չունեմ, ես պետք է վստահեմ իրավապահ համակարգին, երբ սկսենք վստահել, մենք էլ կդառնանք այն երկրներին, որոնց քաղաքացիները վստահում են ցանկացած պաշտոնյայի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Աբովյան քաղաքում գտնվող ադամանդագործական ընկերության նոր արտադրամասի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Սիլ» կոնցեռնի ղեկավար, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը:

«Իհարկե, այսօր պաշտոնյաներ կան, որոնք չեն համապատասխանում, թույլ են, կան պաշտոնյաներ, որոնք փայլուն կատարում են իրենց աշխատանքը, կան պաշտոնյաներ, որոնք նման են սովորական մարդկանց, եւ կան ձախողվածներ: Սա փաստ է»,-ասաց նա:

Անդրադառնալով նոր արտադրամասի բացմանը, Սուքիասյանը նշեց. «Այստեղ «Սիրիուս» գործարանն է եղել, որը միութենական նշանակության էլեկտրոնային արդյունաբերության գործարան է եղել: Ես աշխատել եմ 14 տարի այստեղ: Երբ ես Սերժ Սարգսյանին ասում էի, որ «Սիրիուս»-ում եմ աշխատել, սխալ բան են անում, ինքը տարօրինակ ինչ-որ բաներ էր ասում:

Ժամանակին ուզում էինք այստեղ 3 գործարաններից կաղապարների պատրաստման հաստոցները հավաքեինք, որի արդյունքում կաղապարներ կպատրաստվեին այնպիսի գործարանների համար, որոնք մինչեւ մեկ մլն տոննա տաբեր տիպի պլաստմասներ են օգտագործում: Հետո այնպիսի մի չգիտեմ ինչ սարքեցին 1998 թվականին, որ մարդիկ փախան երկրից»,- ասաց գործարարը:

Նա նաեւ հավելեց, որ օրերս ընդունել է արտերկրից եկած մարդկանց, որոնք զբաղվում են ադամանդագործությամբ. «Երկար զրուցել ենք իրենց հետ: Իրենցից եղան մարդիկ, որ ասացին՝ տարիներ առաջ եղել են այստեղ, պատմում էին, թե ինչ է եղել, երբ եկել ու ցանկացել են գործարան հիմնել այստեղ:

Բոլորն ուզեցել են փայ մտնեն, որ դուռը գնացել են, ուզեցել են խոսեն, պայմանավորվեն, որ գան ՀՀ-ում նույն գործող զբաղվեն, տարբեր պայմաններ են դրել: Անուն չեմ տա, որովհետեւ չի կարելի: Ես ուզում եմ, որ Հայաստանում ամեն ինչ թափանցիկ լինի»:

Նա նաեւ ընդգծեց, որ այս գործարանի տարածքի անգամ առաստաղների մետաղները, հաստոցները կռանով պոկել, տարել վաճառել են. «Հիմա այդ գործարանի տարածքում ոչ մի բան չկա, անգամ անասուն չեն կարող պահել: Սեփականատերը Սերժ Սարգսյանի գյուղից է»:

Նկատենք, որ նախկինում Խաչատուր Սուքիասյանը երբեք նման հայտարարություններով հանդես չի եկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ