News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը


Ես չեմ կիսում պարոն Ծառուկյանի տեսակետը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Աբովյան քաղաքում գտնվող ադամանդագործական ընկերության նոր արտադրամասի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Սիլ» կոնցեռնի ղեկավար, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԲՀԿ առաջնորդ  Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ հետհեղափոխական Հայաստանում ներդրումների համար դեռ բարենպաստ պայմաններ չկան:

«Ես իմ կարծիքն ունեմ, պարոն Ծառուկյանն իր կարծիքն ունի: Եթե պարոն Ծառուկյանն ասում է, որ խնդիրներ կան, պետք է դրանցով զբաղվեն, որ այդ խնդիրները չլինեն: Ես պետք է իմանամ, թե խոսքը որ ճյուղերի մասին է: Եթե խոսքը նրա մասին է, որ հողի կատեգորիա պետք է փոխվի, դա արդեն ուրչիշ ինստիտուտ է»,-ասաց Սուքիասյանը՝ հավելելով, որ այսօր գործարարները օրենքից դուրս խնդիրներ չեն ունենում. «Ես կարծում եմ, որ գործարարները խնդիրներ կունենան օրենքի սահմաններում»::

Նա նաեւ հավելեց, որ ինքն էլ ընկերներ ունի, որ ինչ-որ բաներից բողոքում են, հետո ճշտում են, տեսնում են, որ այդքան էլ այդպես չ, ավելի էմոցիոնալ են ներկայացրել խնդիրը. «Ես չեմ կարող գնահատական տալ՝ պարոն Ծառուկյանն էմոցիոնալ է ասել, թե ոչ, դա կարող եք ճշտել նրանից»:

Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանը եւ Գագիկ Ծառուկյանը խնամիներ են: Սուքիասյանի որդին ամուսնացել է Ծառուկյանի դստեր հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ