News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կրեմլը հաստատում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը հունվարի 8-ին, նախնական տվյալներով՝ Ստամբուլում, լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Մինչ այդ Էրդողանն ասել էր, որ «Թուրքական հոսք» գազատարի մեկնարկը կտրվի Ստամբուլում հունվարի 8-ին։

«Իսկապես, այդ օրը նախատեսվում է երկու նախագահների հանդիպումը, որի գլխավոր թեման «Թուրքական հոսքի» բացումն է, հենց այդ օրը կավարտվի խոշոր ու կարեւոր միջազգային այդ նախագծի ցամաքային հատվածը թուրքական մասում»,- ասել է նա։

«Իհարկե, մեծ հավանակնությամբ կարելի է ենթադրել, որ երկու նախագահները կօգտագործեն այդ հնարավորությունը, որպեսզի շարունակեն երկխոսությունն ավելի հրատապ հարցերի վերաբերյալ։ Դրանք, առաջին հերթին, երկկողմ ռուս-թուրքական  հարաբերություններն են, որոնք կրում են բազմապլան բնույթ, օրակարգում խոշոր շատ նախագծեր են, որոնց վերաբերյալ մշտապես պետք է խոսել եւ ձեռքը պահել դրանց զարկերակին»,- շարունակել է Պեսկովը։ Նա նաեւ նշել է, որ դրանք նաեւ տարածաշրջանային խնդիրներն են, այդ թվում սիրիականը։

Մամուլի քարտուղարն ավելացրել է, որ այսօրվա դրությամբ խոսքը Ստամբուլում միջոցառման մասին է, որին կմասնակցեն երկու երկրների նախագահները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ