News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բրատիսլավայում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկվի Ղարաբաղյան հակամարտության հարցերի համալիր: Այս մասին դեկտեմբերի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը:

Նախարարը նշեց, որ կա հարցերի միացյալ փաթեթ, որը վերաբերում է կարգավորմանն ու գործընթացի այլ հարցերին: «Մեր դիրքորոշումը հայտնի է: Մեր առաջնահերթությունն է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ու նրա կարգավիճակը: Ւնչ վերաբերում է մթնոլորտին, ապա վերջին շրջանում կա որոշակի համեստ արդյունք»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը՝ նկատի ունենալով լրագրողների փոխադարձ այցերը:

«Դուք տեսել եք ԱԳն հայտարարությունը, որում մենք մեր դիրքորոշումն ենք հայտնել շփման գծում զինվորի վիրավորման կապակցությամբ: Մեզ համար մեխանիզմները, միջոցառումները, հրադադարի ռեժիմի ամրապնդումը եւ բոլոր միջոցները, որոնք նպաստում են լարվածության նվազեցմանը, շատ կարեւոր արդյունք են»,- հավելեց նա:

Պատասխանելով Ադրբեջանում ընթացող գործընթացների մասին հարցին, նախարարը նշեց, որ հայկական կողմը հակված է խաղաղ կարգավորմանը՝ ցույց տալով անցած մեկուկես տարում խաղաղ գործընթացին մասնակցության լրջությունը: «Ինչ վերաբերում է Ադրբեջանում ներքին զարգացումներին, զերծ կմնամ մեկնաբանություններից»,- նկատեց ՀՀ ԱԳՆ ղեկավարը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ