News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Հորդանանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցության հեռանկարները:

Ողջունելով գործընկերոջ առաջին պաշտոնական այցը՝ Զոհրաբ Մնացականյանը նկատեց, որ այդպիսով նոր ազդակ կհաղորդվի դարավոր բարեկամությանն ու նոր սկիզբ կդրվի ամուր երկխոսության համար: Նախարարը հիշեցրեց, որ հայ-հորդանանյան հարաբերությունները բնութագրվում են մշակութային փոխանակմամբ, եւ Հայոց ցեղասպանությունից փրկված հայերը ապաստան են գտել Հորդանանում: «Խորապես երախտապարտ ենք Հորդանանի ժողովրդին եւ նրա առաջնորդներին պատմության ծանր օրերին աջակցության համար: Եվ ուրախ ենք, որ փրկված հայերի նախնիները ներդրում են ունեցել Հորդանանի զարգացման գործում»,- հայտարարեց ԱԳՆ ղեկավարը: Նրա գնահատմամբ՝ կան հարաբերությունների զարգացման էական հեռանկարներ, առաջին հերթին, տուրիզմի եւ առեւտրի ոլորտներում, այդ թվում ԵՏՄ ձեւաչափով: Այլ ուղղություններ կարող են դառնալ IT ոլորտն ու դեղագործությունը, շարունակվում է ուսանողների փոխանակման ծրագիրը:

Կողմերը քննարկել են Մերձավոր Արեւելքում գործընթացները, որտեղ, ինչպես նկատեց նախարարը, «հայ համայնքը տեղի ժողովրդի հետ հակազդում է արտասահմանյան միջամտությանը»: ԱԳՆ ղեկավարը գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակը:

Իր հերթին, Հորդանանի ԱԳՆ ղեկավար Այման Ալ Սաֆադին նկատեց, որ ճշմարտությունն այն է, որ առեւտրատնտեսական հարաբերությունները դեռեւս շատ համեստ են: «Մենք երջանիկ կլինենք մեզ մոտ շատ հայերի տեսնել: Համագործակցության ճանապարհը բաց է»,- նշեց նա: Խոսելով տարածաշրջանում իրավիճակի մասին՝ նա նշեց, որ Հորդանանն ընդունել է Սիրիայից բազմաթիվ փախստականների եւ փորձում է աջակցություն ցուցաբերել: «Հուսով ենք՝ ճգնաժամը կկարգավորվի»,- նշեց նա՝ հավելելով, որ Հորդանանը հավատում է որպես հակամարտությունների կարգավորման միջոց երկխոսությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ