News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Մենք Եվրոպա դուրս գալու որեւէ խոչնդոտ չունենք. Նաեւ ԵՏՄ տարածքում ունենք ազատ, առանց տուրքերի շրջանառություն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Աբովյան քաղաքում «Էյ Դի Էմ Դայմոնդս» ադամանդի գործարանի պոշտոնական բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով, ոսկեգործության ոլորտում ունենք շատ առաջընթաց քայլ, որ վերջին ամիսների համագործակցության արդյունք է. «ԵՏՄ երկրների միջեւ ստորագրվել է հարգադրոշմումը փոխադարձաբար ճանաչելու համաձայնագիր, որը շուտով կվավերացվի բոլոր ազգային իշխանությունների կողմից: Անմիջապես հետո Հայաստանում արտադրված ոսկեգործական արտադրանքը հայաստանյան հարգադրոշմամբ կարող է շրջանառվել ԵՏՄ շուկաներում»,-ասաց նախարարը;

Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանը կկարողանա ադամանդագործության ոլորտում վերականգնել իր ունեցած դիրքերը. «Ընդամենը 1,5 տարի առաջ, երբ այս ծրագրի հեղինակները խոսում էին, որ Հայաստանում պետք է հիմնեն ոլորտում խոշորագույն ձեռնարկությունը, կարող էր թվալ անիրականանալի, բայց այն, որ այս կարճ ժամանակում ականատեսն ենք այս գործարանի բացման եւ ծավալուն արտադրության սկզբի, մեզ ասում է, որ ոչինչ չկա, որ չկարողանանք այդ բնագավառում»:

Նախարարն անդրադարձավ նաեւ բիզնես վարկերի ավելացմանը՝ նշելով. «Տնտեսական ակտիվությունն է, որ մղում է ֆինանսական հատվածին: Այսինքն այն, որ մեր արտադրողները ձեռք են բերում նոր շուկաներ: Այս տարի  10 ամիսներին ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի 7,1 տոկոսի աճ: Դրանք հենց այն շարժիչներն են, որ ֆինանսական միջնորդության համար նպաստավոր պայմաններ են ստեղծել9 ամսում ֆինանսական միջնորդությունները 20 տոկոսից ավելի աճ են ունեցել ՀՆԱ-ում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ