News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ցավդ տանեմ, ես «ԿամԱԶ»-ների հետ գործ չունեմ. այս մասին «Ազատություն»  ռադիոկայանի հարցին ի պատասխան ասել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ անդրադառնալով հայտարարություններին, թե նա Երևանի քաղաքապետարանին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ է նվիրել:

Հարցին, թե քաղաքապետարանին երեք «ԿամԱԶ» նվիրած «Ալեքս ընդ հոլդինգ»  ընկերությունը կապ ունի՞ իր կամ իր ազգականի հետ, գործարարն արձագանքել է. «Սաղ երկիրը գյուղ տեղ ա, ազգական են, էլի»:

Հիշեցնենք, որ մամուլի այն հրապարակումներից հետո, թե Սամվել Ալեքսանյանը Երևանի քաղաքապետարանին «ԿամԱԶ»-ներ է նվիրել, քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հրապարակեց նվիրաբերված ավտոմեքենաների ցանկն ու նվիրատուներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ