News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն քննադատել է Ներկայացուցիչների պալատին՝ արտասահմանում Դոնալդ Թրամփի գտնվելու ժամանակ ինպիչմենթի հարցով լսումներ անցկացնելու համար։

Նա նշել է, թե «շատ ցավալի է», որ Ներկայացուցիչների պալատի արդարադատության հարցերով հանձնաժողովն իմպիչմենթի հարցով առաջին լսումները նշանակել է այն օրը, երբ Թրամփը ՆԱՏՕ-ի մյուս առաջնորդների հետ Լոնդոնում կլինի։ «Դա հին ավանդույթ է, երբ մենք աջակցում ենք նախագահներին, որոնք ուղեւորվում են արտասահման ամբողջ աշխատանքը կատարելու համար»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է Պոմպեոն։

Նա լսումների պլանավորումն անվանել է «արտասահմանում իր կարեւոր առաքելությունից Ամերիկայի նախագահին շեղելու» դեմոկրատների փորձ։

Ավելի վաղ հանձնաժողովի նախագահ Ջերոլդ Նադլերը Դոնալդ Թրամփին եւ նրա փաստաբանին հրավիրել էր մասնակցել ինպիչմենթի հարցով առաջին լսումներին, որոնք կկայանան դեկտեմբերի 4-ին։ Հանձնաժողովի այս լսումները կնվիրվեն նախագահի իմպիչմենթի համար սահմանադրական հիմքերին։ Որպես վկաներ հանդես կգան փորձագետ-իրավագետներ, որոնց անունները չի նշվում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Թրամփին մեղադրում են նրանում, որ նա արգելափակել է մոտ 400 մլն դոլար ռազմական օգնությունը Ուկրաինային՝ Վլադիմիր Զելենսկուց պահանջելով հրապարակայնորեն խոստանալ կոռուպցիայի գործով հետաքննություն անցկացնել Ջո Բայդենի դեմ, որը 2020թ․ նախագահական ընտրություններում Թրամփի մրցակիցն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ