News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մալայզիայի իշխանությունները դաջվածքների ցուցադրությունը «պոռնո» են անվանել: Նրանց խոսքով՝ ցուցադրությունը չի համապատասխանում մուսուլմանական մեծամասնությամբ երկրում, հաղորդում է AFP-ը:

Մայրաքաղաք Կուալա Լումպուրում ցուցադրված «Tattoo Malaysia Expo» ցուցադրությունը գրավել է ամբողջ աշխարհից մարդկանց ուշադրությունը: Համանցանցում կիսամերկ լուսանկարներ են տարածվել:

Երկրի տուրիզմի նախարարը՝ տեսնելով լուսանկարները, հայտարարել է, որ ցուցադրությունը չի արտացոլում Հարավարեւելյան Ասիայի երկրների մշակույթը: «Նախարարությունը չի կարող հավանություն տալ նման պոռնոգրաֆիկ պարունակությամբ ցանկացած միջոցառման»,- ասել է նա:

Նա կոչ է արել հետաքննություն անցկացնել եւ զգուշացրել է, որ կառավարությունը կարող է դատի տալ ցուցադրության կազմակերպիչներին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ