News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը եւ Տեղեկատվական ու կոմունիկացիոն տեխնոլոգիաների ոլորտում գործատուների միությունը (ՏԿՏԳՄ), VivaCell-MTS ընկերության աջակցությամբ, դեկտեմբերի 4-5-ը առաջին անգամ կկազմակերպեն Silicon Mountains համաժողովը։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ԲՏԱ փոխնախարար Արմեն Աբրոյանը։

Նրա խոսքերով, միջոցառմանը կհրավիրվեն տեղեկատվական ու կոմունիկացիոն տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ, որոնց թվում՝ ճապոնացի գիտնական, ՏՏ ոլորտում միջազգային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, դոկտոր Տակեո Կանադեն եւ ուրիշներ։ Հանդիպման մասնակիցները կքննարկեն կիբեռանվտանգության եւ ինտերնետի խնդիրները, ինչպես նաեւ կանդրադառնան արհեստական բանականությանը, ՏՏ զարգացմանը եւ տնտեսության մեջ նորարարությունների կիրառմանը վերաբերող հարցերի։ VivaCell-MTS-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշեց, որ Silicon Mountains համաժողովը Հայաստանում այնպիսի հարթակ ստեղծելու փորձ է, որտեղ տեղական եւ միջազգային ՏՏ ընկերությունները եւ փորձագետները կկարողանան քննարկել տեխնոլոգիական ապագան եւ ընդհանուր մոտեցումներ գտնել։

Նա վստահ է, որ Հայաստանը լուրջ պոտենցիալ ունի, որը անհրաժեշտ է օգտագործել։ ՏԿՏԳՄ-ի գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը լրագրողներին տեղեկացրեց առաջիկա համաժողովի ծրագրի մասին։ «Մատենադարան» հին ձեռագրերի ինստիտուտի նիստերի դահլիճում դեկտեմբերի 4-ին կանցկացվեն քննարկումներ, որոնց ընթացքում, որպես պատվավոր հյուր, զեկույցով հանդես կգա Տակեո Կանադեն, ինչպես նաեւ հայտնի ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներ։ Որպես քննարկումների մոդերատոր՝ հրավիրված է Synopsys Armenia-ի նախագահ Երվանդ Զորյանը։

Հաջորդ օրը Marriott-Armenia հյուրանոցում կանցկացվեն բիզնեսի ներկայացուցիչների քննարկումներ՝ փորձագետների հետ, որոնց ընթացքում բիզնես-շրջանակների ներկայացուցիչները ՏԿՏ ոլորտում «խելացի լուծումների» գործնական կիրառման հարցերով խորհրդատվություններ կստանան համաժողովին մասնակցող առաջատար միջազգային փորձագետներից։ Մուսայելյանը տեղեկացրեց, որ 2020թ․ միությունը ծրագրում է նմանատիպ համաժողով անցկացնել՝ էքսպո-ցուցադրությունների օգտագործմամբ։ «Այժմյան համաժողովը փոքրիկ մոդելն է նրա, ինչը մենք ծրագրել ենք հաջորդ տարի»,- հավաստիացրեց Մուսայելյանը։ Նա տեղեկացրեց, որ 2020թ․ նման համաժողովներ կանցկացվեն նաեւ երկրի մարզերում։ Նշենք, որ համաժողովը նվիրված է ՏԿՏ ոլորտում «խելացի լուծումներին» եւ միջազգային շուկայում ակնկալվող գործընթացներին։ Տակեո Կանադեն հանդես կգա Բազմաստիճան տեխնոլոգիաների մասին զեկույցով։

Ամերիկյան Cisco հայտնի ընկերության ներկայացուցիչ Բրեմթայն Մուջեբը իր զեկույցում կանդրադառնա կիբեռանվտանգության հարցերին։ Իր հերթին Microsoft ընկերության ներկայացուցիչ Դմիտրո Տուրչինը կպատմի արհեստական բանականության ոլորտում վերջին ձեռքբերումների մասին։ Հայաստանում Cisco-ի ներկայացուցչության ղեկավար Դմիտրի Կորեյբան կբարձրացնի ՏԿՏ ոլորտում կրթությանը վերաբերող հարցեր

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ