News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները անբարոյականության դրսեւորում են: Այս մասին այսօր` դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով Արմեն Գրիգորյանի գրառմանը` կապված Սերժ Սարգսյանի շնորհավորանքին անկախության տոնի առթիվ:

«Գիտեք` մենք սովոր ենք, որ  տասնյակ, հարյուրավոր, կենսագրություն չունեցող,  ոչ մի բան չաշխատած, տարիներ շարունակ երկրի ապակայունացումը տենչող մարդիկ ստանում են պաշտոններ: Բայց իր դեպքը երեւի ամենայուրահատուկն է, որովհետեւ մասնագիտական առումով նա կատարյալ թյուրիմացություն է, իր նմանատիպ ճոռոմաբանությունից հետո կարող ենք ասել, որ բարոյական առումով նույնպես պատահականություն է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, նշելով, որ Սերժ Սարգսյանի համար քաղաքականության էջը փակված է, նա էլ` մերժված:

 «Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ էր հղել, որում նաև անհասցե դժգոհություններ էր հայտնում։ Տոնը չփչացնելու համար որոշեցի այսօր պատասխանել այդ տրտունջներին։ Սկզբից մտածում էի, թե ինչ գրեմ աշխարհի վրա դառնացած և արդեն 1,5 տարի հայ ժողովրդի կողմից մերժված մարդու մասին: Հետո հասկացա, որ ընդամենը պետք է հիշել անցյալը։

Սերիալների միջոցով սոցիալական խնդիրների լուծման մասին մտածող, 100-ից 60 խփող, արտագաղթն իր մեղքը չհամարող, թարս բուսնած խիյարների մասնագետը, հայ ժողովրդի կողմից մերժվածը խոսում է արժեքների մասին, որոնց ապականման համար 10 տարի ջանք ու եռանդ չի խնայել։

Սարգսյանը պարտավոր է շիտակ նայել իրականության աչքերին՝ հասկանալ, որ քաղաքականության մեջ լինելու իր էջը փակված է, և նոր Հայաստանում փակված էջերը չեն բացվելու։ Վերադառնալու որևիցե շանս չկա, չկա՛, քանի՞ անգամ կրկնենք, որ հասկանալի լինի հհկ-ականների համար»,– գրել էր նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ