News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Արցախի հյուսիս-արեւելյան զորամասերից մեկում զինվոր է զոհվել, մեկ ուրիշը՝ վիրավորվել։ Հանգամանքները պարզվում են։ Փաշինյանը փորձել է հետեւակայինների զենքերը. հանգստյան օրերին Փաշինյանն Արցախում էր։ Ադրբեջանի մեջլիսն ինքնալուծարվել է, նախագահականում կադրային ջարդ է։ Ալիեւը փոխվում է Ալիեւայո՞վ։ Թեժ բանավեճ Պետաիրավական հանձնաժողովում։ Ուղեգիր դեպի դրախտ. ԲՀԿ-ական պատգամավորի բնորոշումն է արդարադատության նախարարի օրինագծին։ Մարուքյանը Մարությանին հորդորում է վերցնել Խաժակյանի նետած ձեռնոցը։ Բանավեճի մարտահրավերն ուժի մեջ է։ Խնամի գործարարների տարաձայնությունը։ Սուքիասյան-Ծառուկյան հեռակա բանավեճին միջամտում է Արմեն Աշոտյանը։

Դեկտեմբերի 2-ի առավոտյան 6-ն անց 50-ի սահմանում, Պաշտպանության Բանակի հյուսիս-արևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել 21-ամյա Արթուր Իշխանի Աջամյանը, 20- տարեկան Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է: Քննություն է սկսվել դեպքի մանրամասները պարզելու համար:

Հանգստյան օրերին վարչապետ Փաշինյանն Արցախում հանդիպել է երկրորդ հայկական պետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ, այցելել դիրքեր։ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ նա եղել է հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներում, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին:

Նիկոլ Փաշինյանը լրագրողներին տեղկացրել է, որ ավելի քան 2 մլրդ դրամ է հատկացվել զինվորների ծառայության պայմանները բարելավելու համար։ Այդ գործն ըստ նրա, ընթանում է մեծ թափով եւ հեղափոխական նշանակություն ունի։  Փաշինյանի խոսքով՝ դա տեղի է ունենում մի քանի ուղղությամբ։ Հայոց բանակն ուժեղանալու է ամեն օրվա հետ, ամեն շաբաթվա, ամեն ամսվա, ամեն տարվա եւ ամեն դարի հետ»,-ասել է նա։

Երկրորդ նախագահի կողմնակիցների նախաձեռնած  «Հաղթանակ» շարժման ներկայացուցիչների՝ Արմավիր քաղաքում ստորագրահավաքն՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի, ուղեկցվել է միջադեպով։ Արմավիրցի երիտասարդը, որը Հայելի ակումբի դռանը հավկիթներ նետածներից մեկն է, փորձել է խանգարել միջոցառումը։  Բանախոսի խոսքով` այսօր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրավական «բեսպրեդել» է իրականացվում։

Ադրբեջանի Միլի Մեջլիսն այսօր հատուկ նիստում հայտարարել է ինքնալուծարման մասին: Խոսնակ Օգտայ Ասադովն ասել է, որ նախագահի անցկացրած կառուցվածքային բարեփոխումները նոր փուլ են մտել եւ հասարակությունը ողջունում է այդ բարեփոխումները: Վերլուծաբանները պառակտում են կանխատեսում Ադրբեջանի իշխող կուսակցությունում, որոշ աղբյուրներ էլ հաղորդում են, որ Իլհամ Ալիեւն անբուժելի հիվանդ է եւ ցանկանում է նոր ընտրություններով իշխանությունը սահուն փոխանցել կնոջը՝ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւային։

Ազգային Ժողովի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը, որի օրակարգում արդարադատության նախարարության ներկայացրած Սահմանադրական Դատարանի անդամներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ նախագիծն էր, անցել է թեժ մթնոլորտում։ ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանին հասկանալի չէ տրամաբանությունը, թե այն դատավորները, որոնք անվստահելի չեն, պետք է գնան անհոգ կյանքով ապրեն: «Եթե մարդն անվստահություն է ներշնչում, նրան դրախտի ուղերգիր ե՞ք տալիս»,- հարցրել է նա։

Գեւորգ Պետրոսյանը շարունակել է հարցեր ուղղել՝  նախարարին՝  այս նախագիծը Սահմանադրական դատարանի անդամների վիճակը վատթարացնող, թե՞ բարելավող բնույթ ունի:  Արդադատության նախարարն ասել է, որ դատական համակարգին հանրությունը չի վստահում եւ ճգնաժամ ասելով՝ իրենք դա նկատի ունեն:

Գեւորգ  Պետրոսյանին չեն բավարարել նախարարի պատասխանները եւ նա կրկնել է հարցը. Սահմանադրական Դատարանն իր ո՞ր որոշումից հետո չի վայելում հանրության վստահությունը։

Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել Սահմանադրական Դատարանը, եթե կան այլ կառուցներ, որոնց, Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար  Էդմոն Մարուքյանի խոսքով, ժողովուրդը նույնպես չի վստահում։  «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանի գնահատմամբ՝ Մարուքյանի հարցերն իրենց նախագծի քննարկման հետ առնչություն չունեն։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեռ վերջնական որոշում չունի առողջապահության համապարփակ ապահովագրման վերաբերյալ, բայց Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝  այն եւս 6 տոկոս չարդարացված բեռ է աշխատող մարդկանց վրա: Արսեն Թորոսյանն ուզում է երեւալ ամենաշատ ռեֆորմ առաջարկող նախարար, բայց դա չի նշանակում, որ ամեն առաջարկ լավն է»,-ասել է Մարուքյանը։

Մարուքյանն  անդրադարձել է նաեւ Երեւանի քաղաքապետարանում արտոնություններ տալու եւ դրանց դիմաց ակնկալիքների, կոռուպցիոն ռիսկերի, շինթույլտվությունների ուսումնասիրման հարցերով քննիչ հանձնաժողով ստեղծելու իրենց նախաձեռնությանը: Ըստ նրա՝ Հայկ Մարությանը պետք է ընդունի քաղաքապետարանի ավագանու Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի՝ ուղիղ եթերում բանավիճելու մարտահրավերը։

Երևանի քաղաքապետի հրամանով  Կենտրոն վարչական շրջանի  ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը: Նա ՀԱԿ վարչության անդամ էր, ինչպես նշել է քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ այս պահին անկուսակցական է։ Մինչեւ այս նշանակումը Պողոսյանը անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականն էր։

Խաչատուր Սուքիասյանը համամիտ չէ Գագիկ Ծառուկյանի հետ: Աբովյանում ադամանդագործական ընկերության նոր արտադրամասի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում «Սիլ» կոնցեռնի ղեկավարը հերքել է ԲՀԿ առաջնորդի դիտարկումը, թե հետհեղափոխական Հայաստանում ներդրումների համար դեռ բարենպաստ պայմաններ չկան: Հիշեցնենք, որ Սուքիասյանը եւ Ծառուկյանը վերջերս են խնամիացել: Սուքիասյանի որդու եւ Ծառուկյանի դստեր հարսանիքին ներկա էին վարչապետ Փաշինյանը, կառավարության ու խորհրդարանի անդամներ։ Սուքիասյանի հայտարարությանն արձագանքել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նիկոլ Փաշինյանը, չարձագանքելով այս կամ այն դեպքին, դրանով իսկ նպաստում է, որ այդպիսի գործողությունները շարունակական լինեն, հայտարարել է «Հայելի» ակումբի տնօրեն Անժելա Թովմասյանը` աբնդրադառնալով ակումբի վրա հարձակման դեպքին:

Իտալական «Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Իտալիայի առաջնության 14-րդ տուրում «Վերոնայի» դեմ հանդիպումը։ Հայ ֆուտբոլիստը  փոխարինման է դուրս եկել խաղի վերջում եւ գոլ է խփել ավելացված ժամանակում։ «Ռոման» հաղթել է 3։1 հաշվով։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.17 դրամով եւ  կազմել 478.05 դրամ։ Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0.66 դրամով եւ հասել 526.57 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.17 դրամով եւ կազմել  617.16 դրամ,  ռուսական ռուբլու փոխարժեքն աննշան նվազել է՝ կազմելով 7.43 դրամ։

Դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամերին և 3-ի գիշերը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 3-ի գիշերը և 5-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով: Երեւանում դեկտեմբերի 2-ի ցերեկը, 5-ին սպասվում են տեղումներ, 3-4-ը, 6-7-ը կլինի առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +7+9:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ