News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պարսից ծոցի երկրների հետ առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության խորացումը միշտ եղել է Հայաստանի կառավարության օրակարգի կարեւոր մասը։ Այս մասին Արաբական Միացյալ Էմիրությունների Անկախության օրվա առթիվ տոնակատարության ժամանակ իր ելույթում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Հայաստանի եւ ԱՄԷ-ի հարաբերություններում կա մեծ պոտենցիալ, մանավանդ առեւտրատնտեսական ոլորտում, որի նպատակային օգտագործումը կնպաստի փոխշահավետ համագործակցությանը։ Մենք ԱՄԷ-ն դիտարկում ենք որպես գլխավոր կամուրջ Հայաստանի եւ Պարսից ծոցի երկրների միջեւ։ Միեւնույն ժամանակ, Հայաստանը կարող է հարթակ դառնալ ԵՏՄ շուկա ԱՄԷ-ի դուրս գալու համար»,- նշեց նա։ Գրիգորյանը հավելեց, որ ՀՀ-ԱՄԷ միջկառավարական առաջին նիստը, որ հրավիրվեց այս տարվա մայիսին, կարեւոր դեր խաղաց երկու երկրների միջեւ տնտեսական կապերի ընդլայնման եւ ամրապնդման համար։

Նրա խոսքերով, ExpoDubai-2020-ում Հայաստանի մասնակցության բարձր մակարդակը երկկողմ համագործակցության զարգացման նոր խթան կհանդիսանա։ Փոխվարչապետը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ԱՄԷ-ի կապիտալի ակտիվ մասնակցությանը աջակցելու պատրաստակամություն հայտնեց։

Հիշեցնենք, որ ԱՄԷ-ն այս տարի տոնում է իր անկախության հռչակման 48-րդ տարելիցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ