News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

90 տարեկանում մահացել է ամերիկացի հետազոտող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր եւ Ռուսաստանի պատմության մասին մի շարք գրքերի հեղինակ Ռոբերտ Մեսսին, հայտնում է Associated Press-ը:

Պատմաբանի ազգականների խոսքով՝ նա տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ: Մեսսին մահացել է Էրվինգթոն քաղաքի (Նյու Յորք նահանգ) իր տանը:

Գործակալությունը նշում է, որ Մեսսին հանրահայտ է դարձել 1967 թվականին լույս տեսած ռուս կայսր Նիկոլայ II-ի մասին «Նիկոլայ եւ Ալեքսանդր» գրքով: Ավելի ուշ այն էկրանավորվել է:

1981 թվականին Մեսսին արժանացել է Պուլիցերյան մրցանակի լավագույն կենսագրական գրքի համար՝ ռուս կայսր Պետրոս I-ի մասին: Գրքի հիման վրա ավելի ուշ սերիալ է նկարահանվել: Նա ստացել է Emmy-ի 3 պարգեւ:

Պատմաբանը 2012 թվականին «Եկատերինա Մեծ» գրքի համար դարձել է «Պեն կենտրոնի» ամերիկյան բաժանմունքի մրցանակի դափնեկիր:

Մեսսին ծնվել է 1929 թվականին Լեքսինգթոն քաղաքում (Քենթուկի նահանգ): Նա ամերիկյան եւ եվրոպական պատմություն է ուսումնասիրել Յելի եւ Օքսֆորդի համալսարաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ