News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսուհետ զինվորին նվաստացնողը եւ ինքնասպանության դրդողը մինչեւ 14 տարի կազատազրկվի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ցավալի փաստ է, բայց բանակում ինքնասպանության դեպքերի նվազում չկա։

Ոչ կանոնադրական հարաբերությունների պատճաոռվ զինված ուժերում յուրաքանչյուր տարի ավելի շատ զոհ ենք ունենում, քան թշնամու գնդակից։ Իսկ «դեդավշչինայի» եւ բանակային ենթամշակույթի, զինվորին ստորացնելու, նվաստացնելու հետեւանքով ամեն տարի բանակում 9-10 ինքնասպանություն է լինում։

2019-ին արդեն 10, ցավոք, ինքնասպանություն։

Եւ ինքնասպանության դրդելու հոդված 110-ը մեր Քրեական օրենսգրքով նախատեսում է ընդամենը 3 տարի ազատազրկում։

Սա անարդար է եւ եւ գործընկերներիս հետ փոփոխություն եմ առաջարկել Քրեական օրենսգրքում։

Այսուհետ զինվորին նվաստացնողը, ծանակողը, ստորացնողը, ինչի արդյունքում զինվորը, սպան, կդիմի ինքնասպանության՝ 6-12 տարի, իսկ ռազմական դրության կամ պատերազմական գործողության ժամանակ մինչեւ 14 տարի կազատազրկվի։

Ես հասկանում եմ, որ ոչինչ չի ամոքելու մոր վիշտը, որի զավակին ստորացրել ու դրդել են ինքնասպանության, բայց վստահ եմ, որ պատժաչափերի նման խստացումը կսթափեցնի այն «կամանդիրին» ու «հաբռգած» զինվորին, ով որոշել է կայանալ մեկ այլ զինվորի արժանապատվության հաշվին։

Պետական-իրավական հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց նախագծին։ Չեմ կասկածում, որ վաղը նույնը կանի խորհրդարանն ամբողջապես։

Սա կարեւոր օրենք է։

Մեր զինվորի արժանապատվությունը մեզանից յուրաքանչյուրի արժանապատվությունն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ