News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նավթ արտահանող երկրների կազմակերպության նախարարները կարծում են, որ ԱՄՆ-ում թերթաքարի նավթի արդյունահանման «ոսկե դարն» ավարտվել է։ Այս մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով ՕՊԵԿ աղբյուրներին։

Կազմակերպության անդամների կարծիքով՝ 2020 թվականին թերթաքարի նավթի արդյունահանման աճը Միացյալ Նահանգներում կդանդաղի նախորդ շրջանի համեմատ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Նման գնահատական, նշում է Bloomberg-ը, տալիս են նաեւ նավթային թրեյդերները։ Vitol Group-ի վերլուծաբանները ակնկալում են, որ նավթի արդյունահանումն ԱՄՆ-ում 2019 թվականի դեկտեմբերից մինչեւ 2020 թվականի դեկտեմբեր կավելանա օրական 700 հազար բարելով՝ 2018 թվականի վերջ - 2019 թվականի վերջի 1,1 մլն բարել աճի համեմատ։

Միեւնույն ժամանակ, աճի դանդաղումը չի նշանակում դրա բացակայություն։ Այն դեպքում, երբ ամերիկյան անկախ ընկերությունները, որոնք թերթաքարի նավթ են արդյունահանում, հայտարարում են ծախսերի կրճատման մասին, խոշոր խաղացողները, հավանաբար, կշարունակեն ավելացնել դրա արտադրությունը, նշում է Bloomberg-ը։

Ընդ որում՝ ամենամեծ խնդիրը ՕՊԵԿ երկրների համար ոչ թե ամերիկյան թերթաքարի նավթն է, այլ «սեւ ոսկու» արդյունահանման ընդհանուր աճն այնպիսի երկրներում, ինչպիսին են Բրազիլիան եւ Նորվեգիան, ընդգծում է գործակալությունը։

ՕՊԵԿ եւ դրա մեջ չմտնող երկրների (ՕՊԵԿ+) համաձայնագիրը նավթի արդյունահանման կրճատման մասին գործում է 2017 թվականի սկզբից։ Դրա գործողությունը քանիցս երկարացվել է, իսկ պայմանները փոխվել են։

Ներկա պահին պայմանագիրը նախատեսում է արդյունահանման կրճատում օրական 1,2 մլն բարելով՝ 2018 թվականի հոկտեմբերի մակարդակի համեմատ, որից 228 հազար բարելը բաժին է ընկնում Ռուսաստանին, եւ գործելու է մինչեւ 2020 թվականի մարտի վերջ։

ՕՊԵԿ+ երկրների հաջորդ նիստերը, որտեղ պետք է քննարկվի պայմանավորվածությունների երկարացման հարցը, նախատեսված են դեկտեմբերի 5-6-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նավթի գներն առաջին եռամսյակն ավարտել են ուժեղ աճով
Մարտին Brent-ը թանկացել է 4,6%-ով, WTI-ն՝ 6,3%-ով...
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Ամենաշատ