«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ ակտիվիստ Շահեն Հարությունյանը գտնվում է Ոստիկանության Կենտրոնի բաժնում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից։
«Շահեն Հարությունյանը ներկայացել է բաժին՝ կատարվածի վերաբերյալ բացատրություն տալու»,- հայտնեցին Ոստիկանությունից։
Ավելի վաղ Շահեն Հարությունյանը հայտարարել էր, որ կարմիրով ներկել է Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը։
Նշենք նաև, որ Շահեն Հարությունյանը նոյեմբերին հայտնել էր, որ այլևս չի աշխատում Ազգային ժողովում։ Հիշեցնենք՝ նա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականն էր։