News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ԱԺ-ում, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ Հայաստանում բամբակի արտադրություն հիմնելու ծախողված ծրագրերին:

«Իմ գործընկեր թագաժառանգի հետ արդեն պայմանավորվել էինք, որ Հայաստանում կառուցենք սիլիցիումի գործարան: Փողերը փոխանցած է, գործարանը կա, նախագիծը պատրաստ է, միայն պետք է տեղափոխել: Հանքը կա Եղեգնաձորում, գործարանը կառուցում էինք Արարատում, Ցեմենտի գործարանի մոտ: Հողը մեր սեփականությունն էր: Միայն պետք է կատեգորիան փոխվեր, որ արոտավայրը դառնար արտադրական: Մեկ մլրդ ներդրում էր արվում եւ 1,5 տարում մեր հողի կատեգորիան չփոխեցին: Էդ մարդը հիասթափվել է ու չի ուզում շարունակել:

Կամ գործընկերներ էին եկել Իտալիայից, Գերմանիայից, Սիրիայից, Եգիպտոսից եւ ուզում էին Արմավիրում եւ Արարատում բամբակի արտադրություն հիմնել: Ժողովուրդը չէր համաձայնում, ես ասել եմ, որ իրենք պատրաստ են ձեզ սերմ էլ տալ, վառելիք էլ տալ, տրակտոր էլ տալ, որ ձեր հողերում ցանեք, աշնանը կհավաքեն, ձեր գումարը կտան: Մինչեւ էսօր ոչ պայմանագիր կա: Գնացել են վարելու, գյուղացին ասում է՝ էս իմ հողն է, ես համաձայն չեմ:

Այսօր գյուղացին ցանում է վարունգ, պոմիդոր, ցորեն եւ հեկտարից ստանում է 200-300 հազար դրամ, իսկ մեկ հա բամբակ ցանելուց ստանալու է 2,5 մլն դրամ:

Ես ներդրումների համար քայլեր եմ կատարում, սիրում եմ իմ երկիրը, ոչ թե դատարկ-դատարկ խոսում եմ: Հիմա այդ ներդրումը ժամանակավորապես սառեցված է»,-ասաց Ծառուկյանը:

Դիտարկմանը, որ գուցե «Կամազ» չի նվիրել, դրա համար թույլտվություն չի ստացել, Ծառուկյանը ծիծաղեց:

Ճշտող հարցին, թե իրեն չե՞ն առաջարկել, որ էսքան մեքենա ես տալիս, էսքան մուծվում ես, մենք քեզ լավ աչքով ենք նայում, ԲՀԿ առաջնորդն արձագանքեց. «Իմանալով Ծառուկյանի քաշը, հզորությունը, այդպիսի բան ոչ մեկը ռիսկ է արել, ոչ էլ կարա ռիսկ անի ինձ ասի: Ծառուկյանի դիրքը, կշիռը այնպես է եղել, որ... ես մնացածի նման չեմ: Ծառուկյանն ինչ մտածում է՝ ասում է, Ծառուկյանը չի մտածում, որ վայ հեսա իմ հետեւից կընկնեն»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ