News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները միջազգային իրավիճակի վրա առավել բացասական ապակայունացնող ազդեցություն ունի եւ արդեն դժգոհություն է առաջացնում նույնիսկ իր դաշնակիցների շրջանում։ Այսպիսի տեսակետ է հայտնել Չինաստանի ԱԳՆ պաշտոական ներկայացուցիչ Խուա Չունյինը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ-ը ամենուր առեւտրային պատերազմներ է հրահրում, լրջորեն խախտում է միջազգային կարգը համապատասխան ոլորտում՝ թափահարելով իր «տուրքերի մտրակը»։ Նա վնաս է հասցնում ոչ միայն ամերիկյան ընկերություններին՝ վնասելով սեփական ժողովրդի շահերը, այլեւ դարձել է գլոբալ զարգացման նվազման, անկայունության աճի եւ վտանգների բազմապատկման գլխավոր պատճառ»,- հայտարարել է նա ճեպազրույցում՝ հավելելով․ «Միջազգային հարցման մասնակիցների մոտ 45 տոկոսը համարում է, որ ԱՄՆ-ը իր երկրի համար լուրջ սպառնալիք է ներկայացնում։ Նույնիսկ Վաշինգտոնի որոշ դաշնակիցներ դժգոհ են այն դերից, որը նա խաղում է աշխարհում»։

Դիվանագետի խոսքերով՝ Գերմանիան եւ Ֆրանսիան նույնպես այն երկրների թվում են, որտեղ անշեղորեն ընկնում է ԱՄՆ-ի հեղինակությունը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ