News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստն ընդհատվեց՝ դեռ նոր սկսված (ֆոտոռեպորտաժ

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը սկսեց  սահմանը հատելու սահմանափակման չեղարկման միջնորդություն ներկայացնել։ Նա հիշեցրեց, որ գրավի դեպքում դուրս գալու սահմանափակում լինել չի կարող, բայց իր պաշտպանյալը բախվել է հենց նման իրավիճակի։ «Մեղադրյալների իրավունքները ենթարկվում են տոտալ ոտնահարման, իսկ ոստիկանությունն ընդհանրապես դատարանին թելադրում է ինչ եւ ինչպես որոշել»,- ասաց փաստաբանը։

Միջնորդությունը մինչեւ վերջ ներկայացնել փաստաբանը չկարողացավ ինքնազգացողության վատացման պատճառով։

Դատավոր Աննա Դանիբեկյանը ընդմիջում հայտարարեց եւ առաջարկեց փաստաբանին շտապօգնության բրիգադ կանչել։

Կարճատեւ ընդմիջումից հետո նիստը շարունակվեց։ Միհրան Պողոսյանը նշեց, որ օգոստոսի 9-ին ԱԱԾ եւ ոստիկանության պետերին ուղարկվել է հայտարարություն, արդյունքներով պարզվել է, որ սահամանփակումը դրվել է ԱԱԾ-ի կողմից հունիսի 6-ին, եւ Խաչատուրովի տեղաշարժերը հսկվում են այն պատճառով, որ նա մեղադրյալ է։ Միեւնույն ժամանակ, հենց հունիսի 6-ին է դատարանը Խաչատուրովին թույլ տվել  երկրից դուրս գալ։ Նրա խոսքով՝ առաջին հայացքից կարող է թվալ, թե խոսքը անփութության մասին է։ Իրականում մենք գործ ունենք ծառայողական լիազորությունների չարաշահման հետ, ավելացրել է փաստաբանը՝ երկրից դուրս գալու արգելքը գնահատելով որպես պաշտպանյալի իրավունքների խախտում, իսկ իրավապահների գործողությունները՝ անօրինական։ Փաստաբանն ընդգծել է, որ ելքի արգելքը կարող է կիրառվել բացառապես խափանման միջոցի դեպքում՝ չհեռանալու ստորագրության տեսքով։ Իսկ գրավի պայմաններում ոչ ոք չի կարող սահմանափակել ազատ տեղաշարժի իրավունքը, նշել է փաստաբանը՝ միաժամանակ միջնորդելով ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը կատարվածի հիմնավորումների հայցի մասին։

Մյուս ամբաստանյալների փաստաբանները պաշտպանեցին գործընկերոջը եւ միացան միջնորդությանը։ Դատախազ Պետրոս Պետրոսյանը դեմ արտահայտվեց՝ ասելով, թե բոլոր գործողությունները ձեռնարկվել են օրենքի շրջանակում, եւ իրեն միանգամայն անհասկանալի է, թե ինչ են սպասում դատարանից։ Դատախազի կարծիքով՝ խոսքը արգելքի մասին չէ, այլ ընդամենը այն մասին, որ գրավի դեպքում արտասահման գնալն անհնար է առանց դատարանի իմացության։ Քանի որ քննչական մարմինը արգելքի մասին որոշում չի ընդունել, ուրեմն ինչ-որ բան պահանջելու հիմքեր չկան։ Դատախազ Գեւորգ Բաղդասարյանի կարծիքով՝ քանի որ որոշում չի եղել, չեղարկելու բան էլ չկա։ Փաստորեն ստացվում է, որ ոչ ոք երկրից դուրս գալու արգելքի որոշում չի կայացրել, բայց Յուրի Խաչատուրովին, այնուամենայնիվ, երկրի սահմաններից դուրս չեն թողել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ