News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Չկա նման բան, Վիկտոր Սողոմոնյանը հերքեց դա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, դատարանում լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը՝ անդրադառնալով լուրերին, որ ինքը կամ իր եղբայրը պատրաստվում են կուսակցություն հիմնել:

Նա նաեւ հերքեց լուրը, թե «Վերնատուն» ակումբի ֆինանսավորման հետ իրենց ընտանիքը առնչություն ունի:

Հիշեցմանը, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր թեժ աշնան մասին, Լեւոն Քոչարյանն արձագանքեց. «Իմ անձնական կարծիքով աշունը թեժ էր»:

Ինչ վերաբերում է նրան, որ Գագիկ Ջհանգիրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերը, որոնցով վերջինս իրեն  ազատել էր գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից եւ զրկել արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից, Լեւոն Քոչարյանն ասաց. «Որքան ես եմ հասկանում, նման պաշտոն ունեցող մարդը չպետք է քաղաքականությամբ զբաղվի, ինչը նա արել է»:

Նա անդրադարձավ նաեւ մարզերում Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ակցիաների ժամանակ տեղի ունեցող միջադեպերին. «Ինչ-որ մի հոգի փորձում է ինքնահաստատվել, ինչ-որ նման բաներ են անում, որ իրենց նկատեն իշխանությունները: Եթե չեն սխալվում այդ նույն մարդիկ են, որ «Հայելի» ակումբի վրա էին գործողություններ արել»,-ընդգծեց Լեւոն Քոչարյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
Սակայն պետք չէ մեղադրել շարքային քաղաքացիներին: Մի կողմից՝ իշխանության վարած քաղաքականությունն է...
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
Հիմնականը. «ժողովրդի ուսերի վրա եկած» իշխանությունը, որ 6 տարի առաջ երդվելով ասում էր, թե՝ առանց «հպարտ...
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
Երեկ՝ ապրիլի 24-ին, Վարդանյանի թիմը նախաձեռնել էր երթ՝ իրենց զորակցությունը հայտնելով հայ գերիներին...
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
Իհարկե, որևէ մեկին արգելված չէ որևէ տեղ գնալ երեխաների հետ: Բայց երբ հիանալի գիտեք, որ հասարակության...
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ինչ ունեցվածք էր հայտարարագրել Մուրադյանը՝ Գլխավոր...
Ամենաշատ