News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մերկացրեց դատախազների սուտը (ֆոտոռեպորտաժ):

Խաչատուրովի փաստաբանն այսօր միջնորդություն էր ներկայացրել սահմանը հատելու արգելքի չեղարկաման մասին՝ նկատի ունենալով, որ Խաչատուրովի նկատմամբ գրավի խափանման միջոցի կիրառումը այդպիսի սահմանափակումներ չի նախատեսում: Ի պատասխան փաստաբանի խոսքի՝ դատախազներ Բաղդասարյանն ու Պետրոսյանը ներկայացրել էին իրենց տեսակետը, ըստ որի այս փուլում նման արգելք չկա: Փաստորեն, դատախազների փաստարկները հանգում էին բառախաղի:

«Հարգելի դատարան, երկու դատախազն էլ ճիշտ չեն խոսում: Ես ողջ վկան եմ այն բանի, թե ինչպես միլիցիայի փոխգնդապետն ասաց, որ «դուք ցուցակի մեջ եք»: Դատախազներն ասում են, որ ես ցուցակի մեջ չեմ: Ես 2,5 ժամ սպասել եմ: Ինձ ասում էին՝ «հիմա կզանգենք Երեւան՝ կպարզենք»: Ես ընդամենը ցանկանում էի գերեզմանոց այցելել, հորս, մորս եւ կրտսեր եղբորս շիրիմներին, դա սահմանից 3-4 ժամ է հեռու: Միլիցիոներն ինձ ազնվորեն ասաց՝ «սա ԱԱԾ-ն է: Ես ձեզ շատ եմ հարգում, բայց բաց թողնել չեմ կարող»: Ասել, թե ես չկամ «կարմիր ցուցակում» սուտ է»,- հայտարարեց գեներալը:

Այնուհետեւ երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների եւ դատախազների միջեւ բանավեճ տեղի ունեցավ: Արամ Վարդեւանյանը դատախազների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ տեղի է ունենում իրավունքների խախտում, որը կրում է պարբերական բնույթ, ընդ որում՝ փաստացի բոլոր ամբաստանյալների նկատմամբ: Ի պատասխան՝ դատախազ Բաղդասարյանն ըստ էության չպատասխանելով՝ շեշտադրում կատարեց փաստաբանի ելույթի զգայականության վրա: Ընդ որում՝ երբ դատավորը փորձեց դատախազին հանդարտվելու կոչ անել, նա ուղղակի հայտարարեց՝ «մի՛ ընդհատեք»: Դատախազ Պետրոս Պետրոսյանը ավելի հեռուն գնաց եւ փաստացի փաստաբաններին մեղադրեց մասնագիտական անտեղյակության մեջ:

Կողմերին լսելով՝ դատավորը հանգեց այն եզրակացության, որ քանի որ ոչ մի փուլում սահմանափակման մասին որոշում չի ընդունվել, ապա չեղարկելու ոչինչ չկա: Ինչ վերաբերում է մյուս մարմինների գործողություններին, ապա դա դատարանի իրավասություններից դուրս է, շարունակեց դատավորը՝ հավելելով, որ եթե փաստաբանի տեսանկյունից ապօրինի գործողությունները եղել են կամ կկրկնվեն, նա կարող է բողոքել ՀՔԾ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ