News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Տիրան Խաչատրյանին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանա-դրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Տիրան Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,-ասված է նախագահի ստորագրած հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ, ՀՀ ԳՇ պետի տեղակալ է նշանակվել Անդրանիկ Մակարյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի եւ 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Անդրանիկ Մակարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,-ասված է հրամանագրում:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ է նշանակվել Առաքել Մարտիկյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի եւ 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի.

Առաքել Մարտիկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից»,-ասված է հրամանագրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ