News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Օդերեւութաբանական համաշխարհային կազմակերպությունը (ՕՀԿ) կանխատեսում է, որ 2010-2019 թվականների ժամանակահատվածը, մեծ հավանականությամբ, կդառնա եղանակի եւ կլիմայի դիտարկումների պատմության մեջ ամենատաք տասնամյակը, իսկ 2019 թվականը կմտնի ամենատաք տարիների եռյակի մեջ: Այս մասին նշված է ՕՀԿ զեկույցում, որը երեքշաբթի հրապարակվել է Ժնեւում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Նշվում է, որ «հունվարից հոկտեմբեր գլոբալ միջին ջերմաստիճանը եղել է մինչարդյունաբերական մակարդակից (1850-1900) Ցելսիսուսի պլյուս-մինուս 0,1 աստիճանով բարձր»: Այս պատճառով, ինչպես սպասվում է, 2019 թվականը «կդառնա ամենատաք երկրորդ կամ երրորդ տարին»: Առայժմ այս իմաստով առաջնության դափնին պահպանում է 2016 թվականը: ՕՀԿ-ում «գրեթե վստահ» են, որ վերջին 5 տարում (2015-2019) եւ վերջին 10 տարում (2010-2019) միջին ջերմաստիճանները «համապատասխանաբար՝ կդառնան հայտնիներից ամենատաք հնգամյակը եւ ամենատաք տասնամյակը»:

Ինչ վերաբերում է 2019 թվականին, ապա այն կմտապահվի Արկտիկայի ընդարձակ շրջաններում բարձր ջերմաստիճանով: Սովորականից ավելի տաք է եղել նաեւ Հարավային Ամերիկայի, Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի եւ Օվկիանիայի մեծ մասում, միեւնույն ժամանակ ԱՄՆ տարածքի զգալի մասում նորմայից ավելի ցուրտ է եղել: Սեպտեմբերին Արկտիկայում ծովային սառույցի տարածականությունը եղել է դիտարկումների պատմության մեջ ամենափոքրերի ցուցակում երրորդը: Ինչ վերաբերում է Անտարկտիկայում ծովային սառույցի տարածականությանը, ապա մինչեւ 2016 թվականը այն դանդաղորեն աճել է, այնուհետեւ կտրուկ կրճատվել, եւ հիմա «համեմատաբար ցածր մակարդակում» է: 2018 թվականի սեպտեմբերից 2019-ի օգոստոս Գրենլանդիայում սառցե վահանը կորցրել է 329 գիգատոննա սառույց:

ՕՀԿ կանխատեսումները հիմնված են ընթացիկ տարվա հունվարից հոկտեմբեր եղանակի մասին տվյալների վրա: ՕՀԿ-ն նախատեսում է 2019 թվականին կլիմայի վիճակի մասին վերջնական եզրահանգումները ներկայացնել մարտին:

Կլիմայի փարիզյան համաձայնագիրը ձեռք է բերվել 2015 թվականի դեկտեմբերի 12-ին միջազգային գագաթնաժողովի արդյունքներով: Նրա մասնակիցները պայմանավորվել են 2100 թվականին մոլորակում Ցելսիուսի ավելի քան 2 աստիճանով միջին ջերմաստիճանի բարձրացում թույլ չտալ մինչարդյունաբերական դարաշրջանի ցուցանիշի համեմատությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չեխիայում 30 աստիճան շոգից հետո սառնամանիքը վերադարձել է
Ցրտահարությունը, ըստ նախնական տվյալների, ոչնչացրել է խաղողի ապագա բերքի մոտ 40%-ը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 12-ին հանրապետության առանձին վայրերում գիշերային ժամերին սպասվում են անձրեւներ...
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 11-ին մարզերի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ...
Ամենաշատ