News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՌԴ-ի հետ տարբեր երկրների հարաբերությունները երբեք խոչընդոտ չեն եղել այլ պետությունների եւ միավորումների հետ գործընկերության զարգացման համար, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի մասին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահն ասել էր, որ ՌԴ-ն Թուրքիայի հիմնական գործընկերներից մեկն է, բայց հարաբերությունները նրա հետ ՆԱՏՕ գծով դաշնակիցների հետ հարաբերությունների այլընտրանքը չեն։

«Բազմապլան, բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի հետ երբեք չեն եղել եւ չեն կարող խոչընդոտ լինել այլ երկրների համար՝ այլ ուղղություններով գործընկերային հարաբերություններ իրականացնելիս։ Այս մասին երբեք չի եղել եւ չէր էլ կարող խոսք լինել, դրա համար էլ բոլոր երկրներն ինքնիշխան են, բոլորը, բնականաբար, առաջին հերթին, հոգում են իրենց սեփական շահերի մասին, նույնն անում է Ռուսաստանը եւ փնտրում համագործակցություն այնտեղ, որտեղ այն իսկապես հնարավոր է եւ փոխշահավետ»,- ասել է Պեսկովը լրագրողներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ