News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2019 թվականի հունվար-սեպտեմբերին 2018 թվականի համեմատ կրճատվել է 10 տոկոսով։ Այս մասին դեկտեմբերի 3-ին «Ղազախստան-Հայաստան. հնարավորությունների արտահանում» միջոցառման շնորհանդեսին ասաց Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպան Թիմուր Ուրազաեւը։

Նրա խոսքով՝ առեւտրի դինամիկան Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ վերջին 20 տարիներին աչքի է ընկնում անկայունությամբ։

«Ընդհանուր առմամբ, 13 տարում Ղազախստանից Հայաստան ներդրումների ծավալը կազմել է 52 մլն դոլար, իսկ Հայաստանից Ղազախստան՝ 2 մլն դոլար։ Ներդրումներ կան կոնյակի ոլորտում, կահույքի եւ ոսկերչական արտադրություններում։ Այդ թվերը չեն համապատասխանում իրական ներուժին, ինչը հանգեցնում է նրան, որ նկատվում է մի ինչ-որ հուսահատություն բիզնես-համագործակցությունում, թեեւ քաղաքական երկխոսությունը մշտապես բարձր մակարդակի է»,- նշել է նա։

Դեսպանն ընդգծել է այդ նույն ավտոմեքենաների սեփական արտադրության եւ առեւտրի կարգավորման կարեւորությունը երկրների միջեւ։

«Բացի այդ, կարեւոր նշանակություն ունի հարեւան երկրների շուկայի հասանելիությունը, այն դեպքում, երբ Հայաստանի շուկան ինքնին փոքր է եւ շատ հեշտ է այն ծածկելը»,- ավելացրել է Ուրազաեւը։

Անդրադառնալով ավիափոխադրումների ծավալի ավելացման հնարավորությանը՝ դեսպանը նշեց, որ այդ հարցը կապված է տնտեսական նպատակահարմարության հետ։

«Ղազախստանն իր կողմից անում է ամեն ինչ, որպեսզի թռիչքները մայրաքաղաքների միջեւ չդադարեն։ Բայց պետք է նկատի ունենալ, որ թռիչքները կատարում է մասնավոր ընկերություն եւ ծառայություններ մատուցում է իր շահերի շրջանակում»,- պարզաբանել է նա՝ ավելացնելով, որ Հայաստանը պետք է աշխատի օտարերկրյա գործընկերների շահագրգռության բարձրացման ուղղությամբ։

«Ղազախստանի եւ Վրաստանի միջեւ ավելի լավ կարգավորված ավիաթռիչքների պատճառն այն է, որ Վրաստանը դեպի ծով ելք ունի, եւ զբոսաշրջիկները ավելի շատ նախընտրում են ծովային հանգիստը։ Բացի այդ, ղազախստանյան բիզնեսը Բաթում ու Փոթի նավահանգիստներով դուրս է գալիս միջազգային շուկաներ։ Սա վկայում է այն մասին, որ զբոսաշրջային հոսքից բացի՝ շատ ակտիվ են նաեւ բիզնես-կապերը»,- եզրափակել է դեսպանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործուղում է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի...
Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 22-ին, կազմել է...
Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց
ՀՀ վարչապետի 2022 թվականի ապրիլի 28-ի համապատասխան որոշման համաձայն․․․
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Ամենաշատ