News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոսկվան եւ Բաքուն երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացնում են միջազգային իրավունքի նորմերին լիակատար համապատասխանությամբ եւ հավասարակշռությունը հաշվի առնելով, որն անհրաժեշտ է տարածաշրջանում կայունության պահպանման համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետի խոսքն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության հնարավոր էսկալացիան կանխելու համար ՀԱՊԿ երկրները պետք է Ադրբեջանին մերժեն զենքի ձեռքբերման հարցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ ՌՏՀ-ն ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության կարեւոր ոլորտներից մեկն է: «Մենք այդ համագործակցությունը զարգացնում ենք բացարձակապես թափանցիկ, միջազգային իրավունքի նորմերին լիակատար համապատասխանությամբ եւ լիովին հաշվի առնելով այն հավասարակշռությունը, որն այս տարածաշրջանում ստեղծվել է, եւ որը կարեւոր է, որպեսզի այստեղ կայունություն պահպանվի»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը:

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Բիշքեկում ընթացող ՀԱՊԿ գագաթնաժողովում, միավորման անդամ երկրներին կոչ էր արել Ադրբեջանին սպառազինություն չվաճառել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ