News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Խոր վշտով տեղեկացա անվանի ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի մահվան մասին։

Աստղաֆիզիկայի ոլորտում միջազգային ճանաչում ունեցող Դավիթ Սեդրակյանը հայտնի էր նաև Հայաստանի հասարակական կյանքում դրսևորած ակտիվությամբ և սկզբունքային ու ազնիվ քաղաքացիական կեցվածքով:

Որպես Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի երկար տարիների ակադեմիկոս-քարտուղար, ապա և փոխնախագահ և Երևանի պետական համալսարանի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ՝ նա մեծ ավանդ և կարևոր դերակատարում է ունեցել Հայաստանում գիտության զարգացման գործում:

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Դավիթ Սեդրակյանի ընտանիքին, հարազատներին և բոլոր մտերիմներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ