News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ակնկալիքով նախարարության շենքի մոտ հավաքված ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներն այսօր` դեկտեմբերի 3-ին հայտարարեցին, որ ոստիկանության միջոցով իրենց փոխանցել են, որ նախարարի հետ հանդիպելու համար կա ընթացակարգ։

«Այդ ընթացակարգով պետք է գնալ, դիմել, հերթագրվել և երբ հերթը գա, եթե նախարարը հարմար գտնի, հանդիպումը տեղի կունենա։

Սակայն այն մեթոդը, որ մենք ընտրել ենք, ընդունված է ամբողջ աշխարհում և Հայաստանում էլ նախադեպեր ունեցել է։ Մենք շարունակում ենք գտնվել կառուցողական դաշտում և ինքներս կկազմակերպենք  այդ հանդիպումը»,-ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Արգիշտի Գեւորգյանը, ինչից հետո ցուցարարները փորձեցին մտնել նախարարության շենք։

Երիտասարդները ճեղքեցին ոստիկանական պատը և փորձեցին մուտք գործել  ԿԳՄՍ նախարարություն, սկսվեց հրմշտոց։  Այս պահին էլ իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Երիտասարդները չեն հրաժարվում շենք մտնելու գաղափարից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ