News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանի իշխանությունները կալանավորել են անձանց խումբ, որոնք ծրագրել էին այս շաբաթ անկարգություններ հրահրել համալսարաններում, ասվում է Իրանի տեղեկատվության նախարարության (երկրի հատուկ ծառայության) կայքում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ինչպես տեղեկացնում է նախարարությունը, «հակահեղափոխական» խմբավորումներից մեկի անդամները ծրագրում էին անկարգություններ հրահրել դեկտեմբերի 7-ին Իրանի ուսանողների օրը, Թեհրանի եւ այլ քաղաքների մի շարք համալսարաններում։

Բողոքների ժամանակ, որոնք տեղի ունեցան Իրանում բենզինի գնի բարձրացման հետ կապված, նրանք իրենց առջեւ նպատակ էին դրել ուսանողներին փողոց դուրս բերել։

Իրանում նոյեմբերի կեսին տեղի ունեցան բողոքներ իշխանությունների՝ բենզինի գինը թանկացնելու որոշման հետ կապված։ Դրանց մի մասը խաղաղ էր, իսկ մի մասը վերաճեց զինված անկարգությունների՝ գույքի վնասմամբ, բանկերի հրդեհմամբ, ինչպես նաեւ եղան զոհեր ու տուժածներ թե՛ մասնակիցների, թե՛ իրավապահների շարքերից։

Երկրի նախագահ Հասան Ռոհանին ասաց, որ անկարգությունները կազմակերպել էին ԱՄՆ-ը եւ Իսրայելը, իսկ դրանց նպատակը Իրանի անվտանգության խափանումն էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Իրանը երկարացրել է Նոբելյան մրցանակակիր Նարգես Մոհամադիի բանտարկության ժամկետը. WP
Իրանը 15 ամսով երկարացրել է Մոհամադիի բանտարկությունը...
Իրանում բողոքները լուսաբանող լրագրող կանանց գրավի դիմաց ազատ են արձակել
Իրանում բանտից գրավի դիմաց ազատ ենմ արձակել լրագրողուհիներին...
Իրանը ՄԱԿ-ում Արեւմուտքին եւ Instagram-ին մեղադրել է 2022 թվականին երկրում անկարգություններ հրահրելու մեջ
Նա նաեւ քննադատել է Twitter-ին՝ նշելով, որ անկարգությունների առաջին ամսվա ընթացքում այդ հարթակում ստեղծվել է․․․
Իրանի նախկին նախագահ Ռոհանին վերադառնում է ակտիվ քաղաքականության ոլորտ. Tasnim
Ռոհանիի վերադարձի առաջին քայլերից մեկը կլինի նրա հուշագրությունների հրապարակումը ․․․
Իրանում հայտարարել են ավելի քան 20 հազար ցուցարարի ներում շնորհելու մասին
«Այսօրվա դրությամբ 82 հազար մարդ համաներում է ստացել, եւ այդ թիվը կարող է ավելանալ․․․
Ամենաշատ