News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Դեյվիդ Մորանին:

Ողջունելով պարոն Մորանին՝ փոխվարչապետը կարեւորել է Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ առկա համագործակցության ընդլայնումն ու խորացումը: Մհեր Գրիգորյանը հանդիպումը լավ հնարավորություն է համարել քննարկելու երկկողմ օրակարգը:

ՄԹ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ առավելագույն ջանքեր կներդնի երկու երկրների միջեւ հատկապես առեւտրատնտեսական ոլորտում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Փոխվարչապետը Դեյվիդ Մորանի խնդրանքով ներկայացրել է Հայաստանում ներդրումներ կատարելու առավելություններն ու անդրադարձել Հայաստանը՝ որպես ԵՏՄ-ի շուկա մուտք գործելու հարթակ հանդիսանալու գաղափարին: Մհեր Գրիգորյանը նշել է, որ բրիտանական դասական բիզնես մշակույթի ներդրումը Հայաստանի համար մեծ նշանակություն ունի, ինչպես նաեւ հավելել է, որ մարդկային կապիտալի զարգացման ոլորտում յուրաքանչյուր ուղղությամբ Միացյալ Թագավորության ծրագրերի իրականացումը անգնահատելի ներդրում է երկրի զարգացման գործում:

Զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել կառուցողական հունով համագործակցելու եւ զարգացնելու հարաբերությունները երկու երկրների միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ