News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամներին իրենց պաշտպանական ծախսերի մեծացման գործընթացում դանդաղկոտության համար, փոխանցում է AP-ն:

Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ Թրամփը, մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահի վերջերս կատարած հայտարարությունը ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան մասին, այն «անչափ տհաճ» է որակել: «Նա (Ֆրանսիայի նախագահը) երբեմն ասում է այն, ինչը չպետք է ասի,- ասել է Թրամփը: - Կարծում եմ, որ նա բաներ է անում, որոնք հակաարդյունավետ են սեփական երկրի համար»:

Թրամփը կրկին քննադատել է դաշինքի մյուս անդամներին այն պատճառով, որ նրանք «չեն վճարում»: «Դուք կարող էիք ապացուցել, որ նրանք 25-30 տարի հանցագործներ են եղել»,- ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ բանակցություններից հետո: Նրա խոսքով՝ պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 2 տոկոսով մեծացնելու պահանջը իրականում «շատ ցածր» է, այդ թիվը պետք է կազմի 4 տոկոս:

Ըստ կանխատեսումների՝ այս տարվա վերջին եվրոպացի դաշնակիցները եւ Կանադան պաշտպանական ծախսերը 2016 թվականից սկսած մեծացնելու են 130 մլրդ դոլարով: ՆԱՏՕ-ն կանխատեսում է, որ 2024 թվականին նրանք կծախսեն եւս 400 մլրդ դոլար:

Լոնդոնում բարձր մակարդակի հանդիպումն ընթանում է առաջնորդների միջեւ տարաձայնությունների ֆոնին, ինչը կարող է սասանել ռազմական կազմակերպության հեղինակությունը:

Հանդիպումից առաջ Մակրոնը պնդում էր, որ անհրաժեշտ է հետաձգել ծախսերի մասին անվերջանալի բանավեճերը, որ ՆԱՏՕ-ն կարողանա կենտրոնանալ կարեւոր ռազմավարական հարցերի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ