News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ակնկալիքով նախարարության շենքի մոտ նստած ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներից ոստիկանները պահանջեցին ազատել նախարարության մուտքը։

Ոստիկանը հայտարարեց, որ «Հավաքի ազատությունների մասին» օրենքից չի բխում երիտասարդների գործողությունները․ «Ըստ օրենքի 30-րդ հոդվածի՝ հավաքի մասնակիցները պարտավոր են չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող շենքերի, շինությունների ազատ մուտքն ու ելքը»։

Երիտասարդներն արձագանքեցին՝ ինչո՞ւ ոստիկանները չէին միջամտում, երբ դատարանների մուտքներն ու ելքերն էր փակվում։

Ոստիկանները պահանջեցին, որ ցուցարարներն ազատեն ԿԳՄՍՆ մուտքը, դրա համար տվեցին 5 րոպե։

Նշված ժամանակը լրանալուց հետո ոստիկանները ուժով նախարարության դիմաց նստած երիտասարդներին ուժով փորձեցին հեռացնել։ Նշենք, որ ոստիկանական մեծ թվով լրացուցիչ ուժեր են բերվել նախարարության դիմաց, նրանց թվում են նաև բազմաթիվ կարմիր բերետավորներ։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանների թիվը մի քանի անգամ գերազանցում է ցուցարարների թիվը։

Մինչեւ նախարարության դիմաց նստելը ՀՅԴ երիտասարդները առաջարկել էին ԿԳՄՍ նախարարին հանդիպել, սակայն մերժումից հետո փորձել էին մուտք գործել նախարարության շենք, ոստիկանները ուժով հեռացրել էին նրանց, ինչից հետո ցուցարարները նստել են նախարարության մուտքի մոտ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ