News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Դատական կարգադրիչները Հայաստանում լիովին զրկված են որեւէ խրախուսումից, եւ այս օրինագիծը փորձ է՝ վերականգնելու արդարությունը։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստում, «Պետական պաշտոն զբաղեցնող եւ պետական ծառայությունում գտնվող անձանց պարգեւատրման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում դեկտեմբերի 3-ին ասաց օրինագծի համահեղինակ, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արթուր Դավթյանը։ Նրա խոսքով, պետական հաստատություններում կա բոնուս բոլոր ծառայողների համար, բայց այդ ցուցակում ներառված չեն դատական կարգադրիչները։ «Մեր առաջարկած օրենսդրական լրացումը նախատեսված է հենց այդ ցուցակում դատական կարգադրիչներին ներառելու համար, քանի որ նրանք զրկված են որեւէ խրախուսումից»,- պարզաբանել է Դավթյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ