News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը ինքը պետք է ընտրի իր սուրբծննդյան նվերը։ Այս մասին ասել է Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի փոխնախարար Ռի Թհե Սոնգը, տեղեկացնում է CNBC-ն՝ հղում կատարելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությանը։ Նա նշել է, որ տարեվերջը մոտ է։

Ապրիլին Հյուսիսկորեական պետական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Կիմ Չեն Ընը իր ելույթում ասել է, որ կսպասի մինչեւ այս տարվա վերջ, որպեսզի ԱՄՆ-ը փոխի իր մոտեցումը միջուկազերծման բանակցությունների վերաբերյալ՝ լրացուցիչ մանրամասներ չհաղորդելով։

«Երկխոսությունը,  որ գովազդում է ԱՄՆ-ը, ըստ էության, ոչ այլ ինչ է, եթե ոչ հիմար հնարք, որը կոչված է զսպելու Հյուսիսային Կորեային երկխոսությանը շաղկապելով եւ նրան ԱՄՆ քաղաքական իրավիճակի եւ ընտրությունների օգտին օգտագործելու համար»,- նշել է Ռի Թհե Սոնգը։ «Հյուսիսային Կորեան բավականաչափ լսել է ԱՄՆ հռետորաբանությունը, երբ նրան փակուղի էին մտցրել։ Ուստի ոչ ոք այլեւս չի լսի ԱՄՆ-ին»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ