News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռեւս հավատում է հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ չեն Ընին, սակայն նշել է, որ Կիմը «սիրում է հրթիռներ արձակել, այդպե՞ս չէ արդյոք», հայտնում է Reuters-ը։

«Ահա թե ինչու եմ ես նրան հրթիռ-մարդ» անվանում»,- Լոնդոնում լրագրողներին ասել է Թրամփը։ Նա նշել է, թե հուսով է, որ Կիմ Չեն Ընը կգնա ապառազմականացման, եւ հավելել է․ «Կապրենք, կտեսնենք»։

Անցյալ շաբաթ Հյուսիսային Կորեան իր մեծ բազմառեակտիվ սարքի փորձարկման ընթացքում փոքր հեռահարության երկու արկ էր արձակել արեւելյան ափի մոտ՝ ծովում։ Ավելի վաղ, երեքշաբթի օրը, Հյուսիսային Կորեան Միացյալ Նահանգներին մեղադրել էր ապասպառազինման բանակցությունները ձգձգելու մեջ՝ կապված հաջորդ տարի ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների հետ։

Թրամփն ասել է, թե Հարավային Կորեայում եւ Ճապոնիայում տեղակայված ամերիկյան զորքերի համար ծախսերի մեծ մասը պետք է իրենց վրա վերցնեն այդ երկրները, եւ պնդում է, որ դրա շուրջ եւս բանակցություններ տեղի ունենան։

Նրա խոսքերով՝ անցյալ տարի Հարավային Կորեան համաձայնել էր տարեկան վճարել մոտ 500 մլն դոլար, սակայն ԱՄՆ-ը այժմ լրացուցիչ վճարումներ է պահանջում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ