News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բերման չենթարկված ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, շարժվեցին ոստիկանության Կենտրոնի բաժին։

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանը կոչ արեց մարդու իրավունքներով զբաղվող անհատներին, իրավապաշտպաններին օգնել իրենց, որ մարդու իրավունքների խախտումներ թույլ չտրվեն։

Նա հայտնեց, որ կգնան, կհասկանան՝ իրենց ընկերներին ինչու են բերման ենթարկել, նրանց ազատ կարձակեն, ապա կորոշեն հետագա անելիքները․ «Ոստիկանական բաժնից մեր ընկերների դուրս գալուց հետո մենք կորոշենք մեր հետագա գործողությունները»։               

Ցուցարարների պահանջը մեկն է՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

ՀՅԴ երիտասարդները առաջարկել էին ԿԳՄՍ նախարարին հանդիպել, սակայն մերժումից հետո փորձել էին մուտք գործել նախարարության շենք, ապա նստել նախարարության մուտքի մոտ։ Ոստիկանները, սակայն, պահանջեցին ազատել նախարարության մուտքը, ապա բռնի ուժով հեռացրեցին երիտասարդներին։ ՀՅԴ երիտասարդները փակեցին Վազգեն Սարգսյան փողոցը։ Փողոցը բացելու համար ոստիկանական մեծ թվով ուժեր էին կենտրոնացվել, որոնք մի քանի անգամ գերազանցում էին ցուցարարների թվին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ