News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը 2020թ․ բյուջեի նախագծին վերաբերող 46 առաջարկություն է ներկայացրել, սակայն դրանցից ոչ մեկը դրական պատասխան չի ստացել կառավարության կողմից։ Այս մասին դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ նիստում իր ելույթի ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Մասնավորապես, պատգամավորի խոսքերով, ինքն անձամբ է առաջարկել ֆինանսավորել երեք նախագիծ, որոնցից մեկը կապված է Եղեգնաձոր քաղաքում կոյուղագծի կառուցման հետ։ Երկրորդ առաջարկությունը, ինչպես նշեց Բագրատյանը, վերաբերում է Արտաբույնք գյուղում դպրոցի վերակառուցմանը, իսկ երրորդը՝ Վայք-Արին ճանապարհի վերանորոգմանը։ Պատգամավորը տարակուսանք հայտնեց, որ ստացված պատասխաններից ինքը չի կարող որոշել, թե ինչ ընթացք են ստացել իր առաջարկությունները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ