News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Վազգեն Սարգսյան փողոցից 19 հոգի բերման է ենթարկվել Երևանի Կենտրոնի բաժին, ևս հինգ հոգի տարվել են ոստիկանության Էրեբունու բաժին։ Այս մասին Կենտրոնի բաժնի դիմաց հայտնեց ոստիկաններից մեկը։

Նա նաև ասաց, որ նախապատրաստվում են նյութեր ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար։

Հիշեցնենք՝ ՀՅԴ երիտասարդները առաջարկել էին ԿԳՄՍ նախարարին հանդիպել, սակայն մերժումից հետո փորձել էին մուտք գործել նախարարության շենք, ապա նստել նախարարության մուտքի մոտ։ Ոստիկանները, սակայն, պահանջեցին ազատել նախարարության մուտքը, ապա բռնի ուժով հեռացրեցին երիտասարդներին։ ՀՅԴ երիտասարդները փակեցին Վազգեն Սարգսյան փողոցը։ Փողոցը բացելու համար ոստիկանական մեծ թվով ուժեր էին կենտրոնացվել, որոնք մի քանի անգամ գերազանցում էին ցուցարարների թվին, փողոցը բացելուց հետո ցուցարարների մի մասը բերման էր ենթարկվել։ ՀՅԴ երիտասարդները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ